«X» սոցիալական ցանցի և «SpaceX» ընկերության սեփականատերը հանդիպել է Իսրայելի վարչապետին, հանդիպելու է նախագահին։
Ջոն Քիրբին ասել է, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Մոսկվայի և Թեհրանի միջև վտանգավոր ռազմական համագործակցության զարգացմանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ չի կարող մասնակցել Հայաստանի արտգործնախարարի հետ նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված հանդիպմանը՝ «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցման» պատճառով։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 15-ին կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ դեմոկրատները և հղիության արհեստական ընդհատման իրավունքի պաշտպանները մի քանի նահանգներում հաղթանակներ են տարել:
Փոխարենը, Սենատի դեմոկրատական մեծամասնությունը աշխատում է սեփական օրինագծի ուղղությամբ։
Ֆրանսիայի նախագահի խոսքով, Աստանայում ամենևին չեն ցանկանում դառնալ «ինչ-որ մեկի վասալը»։
Սպիտակ տան խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի ասել է, որ Իսրայելի հետ բանակցություններում ԱՄՆ-ն ընդգծում է անմեղ մարդկային զոհերից խուսափելու անհրաժեշտության մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայում ռազմական գործողությունների երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ խոստանալով «ոչնչացնել թշնամուն գետնի վրա և գետնի տակը»։
Սպիտակ տունը հայտնել է, որ իրենք տեսնում են իսրայելական ցամաքային գործողության մասին ստացվող հաղորդումները, սակայն դեռ չեն մեկնաբանել բուն իրավիճակը։
Սկյութական մշակույթի 11 նմուշները, որոնք ցուցադրվել են Կիևի թանգարանում 2009-2013 թվականներին, մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել Ուկրաինայից դեռ 2016 թվականին՝ նշված է իսպանական ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Երեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսը քվեարկեց Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրելու համար: Սակայն, այս պաշտոնում հանրապետականների առաջադրած թեկնածու կոնգրեսական Ջիմ Ջորդանին չհաջողվեց առաջին ընտրության ժամանակ հավաքել բավարար ձայներ։
Գազայի քաղաքացիական պաշտպանության ղեկավարը «Al-Jazeera» հեռուստաալիքի եթերում հաղորդել է, որ Ալ-Ահլի ալ-Արաբի հիվանդանոցում ավելի քան 300 մարդ է զոհվել:
Թուրքիան հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալը՝ սպասելով ամերիկյան «F-16» կործանիչների գնման հարցում Վաշինգտոնի համաձայնությանը։
ԱՄՆ-ում ընդլայնվել է Իսրայելին աջակցողների քանակը: Այնուամենայնիվ, մինչև 40 տարեկան ամերիկացիներն ավելի քիչ են աջակցում Իսրայելին, քան տարեցները:
Նախագահը կբանակցի Կոնգրեսի հետ օգնության փաթեթը հաստատելու համար։
Պետքարտուղարության ղեկավարը շարունակում է իր այցը Մերձավոր Արևելք
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ, ասված է Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների գրասենյակների հայտարարություններում։
ԱՄՆ կառավարությունը Գազայի հատվածում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս տեղափոոխվել դեպի հարավ՝ Եգիպտոսի Ռաֆահ անցակետի մոտ՝ պատրաստվելու դրա հնարավոր բացմանը, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
բեռնել ավելին