Մատչելի հղումներ

Սպիտակ տուն. Իրանը, հավանաբար, ուսումնասիրում է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու տարբերակը


Իրանի ու ՌԴ նախագահների հանդիպում
Իրանի ու ՌԴ նախագահների հանդիպում

Ջոն Քիրբին ասել է, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Մոսկվայի և Թեհրանի միջև վտանգավոր ռազմական համագործակցության զարգացմանը

Սպիտակ տունը երեքշաբթի հայտարարել է, որ Իրանը կարող է դիտարկել Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու հարցը՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ ԱՄՆ-ը կհետեւի Իրանի եւ Ռուսաստանի հարաբերություններում առկա զարգացումներին եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկի։

Քիրբին հիշեցրել է, որ Իրանը Ռուսաստանին է մատակարարել անօդաչուներ, կառավարվող ռումբեր և հրետանային զինամթերք, որոնք Մոսկվան օգտագործել է Ուկրաինայի վրա հարձակվելու համար։

«Իրանը կարող է ևս մեկ քայլով աջակցել Ռուսաստանին», - ասել է Քիրբին: «Մենք մտահոգված ենք, որ Իրանն այժմ դիտարկում է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ տրամադրել Ուկրաինայում օգտագործելու համար»: Այդ աջակցության դիմաց, նրա խոսքով, Մոսկվան Թեհրանին առաջարկել է «աննախադեպ պաշտպանական համագործակցություն», ներառյալ հրթիռներ, էլեկտրոնիկա և հակաօդային պաշտպանության համակարգեր:

Իրանը ձգտում է Ռուսաստանից ռազմական տեխնիկա գնել, այդ թվում՝ հարվածային ուղղաթիռներ, ռադարներ և մարտական ուսումնական ինքնաթիռներ։ Խոսքը միլիարդավոր դոլարների գնումների մասին է։

Ջոն Քիրբին հավելել է, որ «Վագներ» խումբը Ռուսաստանի կարգադրությամբ պատրաստվում է հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել կա՛մ «Հեզբոլլահին», կա՛մ Իրանին: Միացյալ Նահանգները պատրաստ էր օգտագործել հակաահաբեկչական պատժամիջոցների իր լիազորությունները ռուս անհատների և կազմակերպությունների դեմ, որոնք կարող են ներգրավվել այդ «ապակայունացնող թրաֆիկում», - ասել է Քիրբին:

Սպիտակ տունը մայիսին հայտարարեց, որ աճող նշաններ է տեսնում առ այն, որ Ռուսաստանն ու Իրանը ընդլայնում են աննախադեպ պաշտպանական գործընկերությունը, որն օգնում է Մոսկվային պատերազմել Ուկրաինայում, իսկ Թեհրանին՝ սպառնալ իր հարևաններին:

XS
SM
MD
LG