Մատչելի հղումներ

About Us - Մեր մասին

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր այն ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին, որտեղ խոսքի ազատություններն ունեն սահմանափակումներ:

Հիմնադրվելով 1942 թվականին՝ «Ամերիկայի Ձայն»-ը տրամադրում է համապարփակ, անկախ հաղորդումներ ու իր լսարանին մտուցում ճշմարտությունը: «Ամերիկայի Ձայն»-ը ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ-ի հարկատուների կողմից, որպես ԱՄՆ-ի Համաշխարհային լրատվամիջոցների գործակալության մի մաս:

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:

«Ամերիկայի Ձայն»-ի առաքելությունն ու լրագրողական անկախությունը երաշխավորվում են օրենքներով, որոնք պաշտպանում են լրագրողներին որեւէ ազդեցությունից, ճնշումներից, կառավարության պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների կողմից հետապնդումներից:

1976 թվականին նախագահ Ջերալդ Ֆորդը ստորագրեց «Ամերիկայի Ձայն»-ի հռչակագիրը, որտեղ ասված է.

  1. «Ամերիկայի Ձայն»-ը ծառայելու է որպես լրատվության մշտապես հուսալի եւ հեղինակավոր աղբյուր: «Ամերիկայի Ձայն»-ի նորությունները լինելու են ճշգրիտ, օբյեկտիվ ու համապարփակ:
  2. «Ամերիկայի Ձայն»-ը ներկայացնելու է Ամերիկան, այլ ոչ թե Ամերիկայի հասարակության միայն մեկ հատվածը՝ այդպիսով տրամադրելով ամերիկյան մտքի ու հաստատությունների մասին հավասարակշռված ու համապարփակ տեսարան:
  3. «Ամերիկայի Ձայն»-ը ներկայացնելու է Միացյալ Նահանգների քաղաքականությունը հստակ ու արդյունավետ կերպով, տրամադրելու է այդ քաղաքականության մասին լուրջ քննարկումներ ու տեսակետներ:

1994 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունեց ԱՄՆ-ի միջազգային հեռարձակումների մասին օրենքը: Այս օրենքը նույնպես պահանջում է, որ «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողների աշխատանքը լինի հեղինակավոր, ճշգրիտ, օբյեկտիվ, համապարփակ, հավասարակշռված’ հանդիսանալով ԱՄՆ-ի մշակութային ու սոցիալական բազմազանության արտացոլումը:

2016 թվականին Կոնգրեսը Պետական պաշտպանության մասին օրենքով վերահաստատեց, որ լրաքաղը եւ դրանց տարածումը պիտի շարունակեն լինել անկախ ու օբյեկտիվ:

Ամեն օր «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողներն, աշխատում են առանց ջանք խնայելու, որպեսզի ազատ խոսքի այս սկզբունքներն ապահովեն աշխարհի համար:

«ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ»

Մենք կարեւորում ենք ազատ խոսքը

Ինեսա Մխիթարյան

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայության ղեկավար

Հեռախոս՝ +1 202-920-3484

Էլ. փոստ՝ imkhitar@voanews.com

Ստելլա Գրիգորյան

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայության հաղորդավար, լրագրող, պրոդյուսեր

Հեռախոս՝ +1 202-920-3487

Էլ. փոստ՝ sgrigoryan@voanews.com

Արամ Ավետիսյան

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայության հաղորդավար, լրագրող, պրոդյուսեր

Հեռախոս՝ +1 202-920-3486

Էլ. փոստ՝ aramavetisyan@voanews.com

Արուս Հակոբյան

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայության լրագրող

Հեռախոս՝ +1 202-920-3493

Էլ. փոստ՝ ahakobyan@voanews.com

Անուշ Հակոբյան

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայության լրագրող

Հեռախոս՝ +1 202-920-3488

Էլ. փոստ՝ anushhakobyan@voanews.com

XS
SM
MD
LG