Օհայոյի օրենսդիր, 59-ամյա Ջորդանը հայտնի է որպես կոշտ պահպանողական և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակից, որը ներկայումս գլխավորում է կուսակցության 2024 թվականի նախագահի թեկնածուների ցուցակը:
Ջորդանը փորձեց աջակցություն հավաքել իր գործընկեր հանրապետականների շրջանում, սակայն երեքշաբթի օրվա քվեարկության արդյուքում չստացավ անհրաժեշտ 217 ձայնը:
Այսպիսով, սպասվում է քվեարկության մի քանի փուլ: Նմանատիպ զարրգացում էր արձանագրվել հունվարին, երբ Մաքքարթիին պահանջվեց 15 քվեարկություն՝ խոսնակի պաշտոնը զբաղեցնելու համար:
Ջորդանի դաշնակիցները պահպանողական ընտրողներին կոչ են անում ճնշում գործադրել նրա հակառակորդների վրա:
Անցյալ շաբաթ հանրապետականներն առաջադրեցին Սթիվ Սքալիզի թեկնածությունը որպես Մաքքարթիի իրավահաջորդ, սակայն նա չկարողացավ ստանալ օրենսդիրների աջակցությունը, ինչի համար ոմանք մեղադրում են Ջորդանին և նրա կողմնակիցներին:
Եթե խոսնակի պաշտոնում Ջորդանի թեկնածությունը ձախողվի, հանրապետականները կարող են առաջադրել մի քանի այլընտրանքային թեկնածուներ, այդ թվում՝ կոնգրեսական Թոմ Էմմերին կամ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Մաքհենրիին:
Սպասվում է, որ հաջորդ քվեարկությունը տեղի կունենա երեքշաբթի օրն ավելի ուշ: