Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Գազայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել տեղափոխվել եգիպտական ​​Ռաֆահ անցակետի մոտ


Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչությունից ամերիկյան քաղաքացիություն ունեցող պաղեստինցիների թիվը գնահատվում է մի քանի հարյուր, Գազայի հատված, 14 հոկտեմբերի, 2023 թ.
Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչությունից ամերիկյան քաղաքացիություն ունեցող պաղեստինցիների թիվը գնահատվում է մի քանի հարյուր, Գազայի հատված, 14 հոկտեմբերի, 2023 թ.

ԱՄՆ կառավարությունը Գազայի հատվածում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս տեղափոոխվել դեպի հարավ՝ Եգիպտոսի Ռաֆահ անցակետի մոտ՝ պատրաստվելու դրա հնարավոր բացմանը, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

«Մենք Գազայում գտնվող ամերիկացի քաղաքացիներին, որոնց հետ կապի մեջ ենք, տեղեկացրել ենք, որ եթե նրանք գտնեն, որ դա անվտանգ է, պետք է մոտենան Ռաֆահի սահմանային անցակետին», - ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը: «Հնարավոր է երկար ժամանակ չհայտարարվի, որ անցակետը կբացվի, բայց այն կարող է բացվել միայն սահմանափակ ժամանակով»։

Վաշինգտոնը կապի մեջ է Գազայի հատվածում գտնվող պաղեստինցի ամերիկացիների հետ, որոնցից ոմանք ցանկություն են հայտնել հեռանալ Ռաֆահով, սակայն պարզ չէ, թե արդյոք «Համաս» խմբավորումը թույլ կտա մուտք գործել անցակետ, ասել է պաշտոնյան։

Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչությունից ամերիկյան քաղաքացիություն ունեցող պաղեստինցիների թիվը գնահատվում է մի քանի հարյուր:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Իսրայելի վրա «Համասի» հարձակումներից հետո անհետ կորած 14 ամերիկացիների ընտանիքի անդամների հետ: Ուրբաթ օրը դրա մասին հայտնել է Սպիտակ տունը:

Սպիտակ տան ազգային անվտանգության ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ նախագահը և նրա թիմը հարազատներին ասել են, որ ԱՄՆ իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ՝ մարդկանց իրենց ընտանիքներին վերադարձնելու համար:

«Նրանք Ամերիկայի քաղաքացիներ են։ Նրանք պետք է տանը լինեն իրենց ընտանիքների հետ»,- լրագրողներին ասել է Քիրբին:

Սպիտակ տունը հաստատել է շաբաթ օրը սկսված Իսրայելի վրա «Համասի» հարձակումների հետևանքով 22 ամերիկացիների զոհվելու փաստը: Քիրբին ասել է, որ վարչակազմը դեռևս աշխատում է ավելի շատ տեղեկություններ հավաքել, թե քանի ամերիկացի է պահվում որպես պատանդ «Համասի» զինյալների կողմից:

XS
SM
MD
LG