Գազայի քաղաքացիական պաշտպանության ղեկավարը «Al-Jazeera» հեռուստաալիքի եթերում հաղորդել է, որ Ալ-Ահլի ալ-Արաբի հիվանդանոցում ավելի քան 300 մարդ է զոհվել:
Ըստ Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցչի, զոհերի թիվը հասել է 500-ի:
Հիշեցնենք, որ երկու գերատեսչություններն էլ գտնվում են ՀԱՄԱՍ-ի ղեկավարած կառավարության ներքո:
Իսրայելի զինվորականները հայտնել են, որ ռմբակոծության մասին մանրամասներ չունեն:
Գազայի առողջապահական իշխանությունները նշում են, որ Իսրայելի 11-օրյա ինտենսիվ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 3000 մարդ: Ռմբակոծությունները սկսել էիմ հոկտեմբերի 6-ին ՀԱՄԱՍ զինյալների կողմից իսրայելական քաղաքների վրա հարձակման հետևանքով, ինչի հետևանքով Իսրայելում զոհվել էին ավելի քան 1300 զինվոր և խաղաղ բնակիչ:
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ հիվանդանոցում պայթյունի հետևանքով հիմնականում զոհվել են տեղահանված մարդիկ: