Մատչելի հղումներ

Իսրայել՝ «Համասի» ներխուժման հետևում Իրանն է․ իսրայելցի փորձագետ


Պաղեստինցիները Խան Յունիսից Իսրայելի հետ սահմանի պարիսպը հատելուց հետո
Պաղեստինցիները Խան Յունիսից Իսրայելի հետ սահմանի պարիսպը հատելուց հետո

Իսրայելում մտահոգված են երկրորդ ճակատի հնարավոր բացման կապակցությամբ, որովհետև երեքշաբթի երկրի հյուսիսը հրթիռային հարվածների ենթարկվեց Լիբանանի հարավից: Չորրորդ օրն է շարունակվում են մարտերը Իսրայելի ու «Համաս» խմբավորման միջև, երկու կողմում զոհերի թիվն աճում է։

Երեքշաբթի հարավային Լիբանանից հրթիռակոծության է ենթարկվել Իսրայելի հյուսիսը․ արձակվել են 15 հրթիռներ, ինչը մտավախություն է առաջացրել, որ իրանամետ արմատական «Հեզբոլլահ» խմբավորումը կարող է միանալ մարտերին: Այդ դեպքում Իսրայելը հարկադրաբար պատերազմելու է երկու ճակատով, թեև իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ իրենց երկիրը պատրաստ է նաև այդ սցենարին։ Ամեն դեպքում, Իսրայելի իշխանությունները հորդորել են տեղի բնակչությանը լքել իրենց տները:

Իսրայելում զոհերի թիվն անցել է 900-ը։ Սպանվածների շարքում են հարյուրավոր երիտասարդներ՝ քաղաքացիական անձինք։ «Համասը» շարունակում է պատանդ պահել շուրջ 130 հոգու, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող՝ ԱՄՆ ու Իսրայելի քաղաքացիներ հանդիսացող մարդկանց: Զոհերի թվում Միացյալ Նահանգների 14 քաղաքացիներ են։

Իրանի գլխավորած ուժերը որոշել են գործել Իսրայելի դեմ. իսրայելցի փորձագետ
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

Իսրայելական կողմի հավաստմամբ, իր զինուժը ոչնչացրել է «Համասի» երկու բարձրաստիճան ներկայացուցիչների: Մարտերը շարունակվում են արդեն չորրորդ օրը, և պաղեստինյան կողմում զոհերի թիվն անցել է 800-ը ու շարունակում է աճել: Իսրայելական բանակի նախազգուշացումից հետո՝ լքել տները, ավելի քան 300 հազար պաղեստինցիներ՝ Գազայի հատվածի ողջ բնակչության ավելի քան 10%-ը, ապաստան են գտել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող դպրոցներում։ Գազայում ամբողջական փողոցներ հողին են հավասարեցվել։ Շրջանում քաոս է։

«Փախել էինք Աբասանից՝ պարզապես փրկվելով մահվանից։ Ինքնաթիռներից անընդհատ ռմբակոծում էին։ Մեզ ասացին՝ եկեք Խան Յունիս, և, ահա, այստեղ ենք»,- ասում է Գազայի բնակիչ Սամահ Աբո Լատիֆան։

Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով, հրեական պետությունը պատրաստվում է Գազայի հատվածի ուղղությամբ անցնել «լիարժեք հարձակման»՝ արմատախիլ անելով «Համասը»։ Իսրայելական կողմն անջատել է Գազա ընթացող խմելու ջուրն ու էլեկտրականությունը։ Առողջապահական ոլորտի ներկայացուցիչները նախազգուշացրել են մոտալուտ մարդասիրական ճգնաժամի մասին։

Իսրայելական ռազմական հետախուզության նախկին աշխատակից Յոսի Կուպերվասերի խոսքով, հրեական պետությունը հայտարարել է ավելի քան 300 հազար պահեստազորայինների հավաքի մասին և, կարծես, պատրաստվում է ցամաքային ներխուժման․ «Շատ ուժեր են մոբիլիզացրել այդ նպատակով։ Պատրաստվում են հասնել մի մակարդակի, որն անհրաժեշտ է այդ անելու համար»:

Կուպերվասերը կարծիքով, Իրանն է կանգնած է Իսրայելի ուղղությամբ «Համասի» հարձակման հետևում: Իսրայելը հայտարարել, որ ոչնչացրել է «Համասի» մոտ 1 500 զինյալների, ովքեր շաբաթ օրը ներխուժել էին հրեական պետություն:

«Իրանի գլխավորած [ուժերը] որոշել են գործել Իսրայելի դեմ։ Ինչո՞ւ։ Մեծ հարց է։ Իմ զգացողությունն այն է, որ բազմաթիվ հանգամանքեր մեկտեղվել են։ Առաջին պատճառն այն է, որ Իրանը և նրա արբանյակները իրական հակազդեցության չեն հանդիպում՝ Մերձավոր Արևելքում ազդեցիկ գործոն դառնալու իրենց ճանապարհին»,- ասում է Յոսի Կուպերվասերը։

Իսրայելի պաշտոնյաների խոսքով, մարտերը կարող են շարունակվել մի քանի շաբաթ:

XS
SM
MD
LG