Հորդանան գետի արևմտյան ափի հրեա վերաբնակիչները ողջունում են Դոնալդ Թրամփի ընտրությունը և նրա կողմից Մայք Հաքաբիի ընտրությունը Իսրայելում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Նրանք ասում են, որ հույս ունեն միացնել Հորդանան գետի արեւմտյան ափը և նույնիսկ բնակավայրեր կառուցել Գազայում:
Իրանը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Միլիոնավոր իսրայելցիներ ստիպված են եղել պատսպարվել ապաստարաններում։ Հարձակումը այն ժամանակ էր, երբ Իսրայելը ցամաքային ներխուժում էր իրականացնում Լիբանան՝ գրոհելով Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահին»
Երեքշաբթի շարունակվեցին ծանր մարտերը Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև։ Իսրայելական ռազմուժի գրոհները Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտների ուղղությամբ չեն դադարում: Լիբանանցի պաշտոնյաների խոսքով՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 550 մարդ:
Գազայի հարավում գտնվող թունելներից մեկում հայտնաբերվել են իսրայելցի վեց պատանդների մարմինները։ Հրեական պետության բնակիչները մեղադրում են երկրի կառավարությանը «Համասի» հետ հրադադարի շուրջ հնարավոր պայմանավորվածության կայացումը տապալելու մեջ:
Դոհայում վերսկսվել են Գազայում կրակի դադարեցման շուրջ բանակցությունները, թեև «Համասը» հայտարարել է, որ չի մասնակցելու։ Իսրայելում շատերն են այն մտքին, որ այս հանդիպումը կարող է լինել վերջին հնարավորությունը հրադադարի կայացման ճանապարհին:
Գրեթե երկու շաբաթ անց՝ ենթադրաբար Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» ու «Համասի» բարձրաստիճան ներկայացուցիչների սպանություններից հետո, իսրայելցիները սպասում են պատասխան հարվածի։ Ե՛վ «Համասի», և՛ «Հեզբոլլահի» զինանոցում առկա են հեռահար հրթիռներ՝ ունակ խոցելու հրեական պետության տարածքի մեծ մասը
Գազային սահմանակից իսրայելական բոլոր համայնքներից անցած տարվա հոկտեմբերի 7-ին՝ «Համասի» զինյալների արյունալի գրոհի հետևանքով ամենից շատ տուժել էր Կիբուց Բեերին։ Տեղի խաղաղ բնակիչներից 101-ը սպանվել էին, իսկ 30-ը պատանդ տարվել: Համայնքը սկսում է վերածնվել։
Միացյալ Նահանգները շարունակում է ջանքերն Իսրայելի և «Համասի» միջև զինադադարի հաստատման ու իսրայելցի պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ։ Սպասվում է, որ նման պայմանավորվածությանը կարող է հաջորդել հրեական պետության ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների նորմալացումը:
Մեծանում է միջազգային ճնշումը Իսրայելի նկատմամբ՝ հարկադրելու հրեական պետությանը հրաժարվել Իրանին հակահարված տալու մտքից։ Զուգահեռաբար բազմաթիվ իսրայելցիներ կոչ են անում կառավարությանը պատասխան հարված հասցնել Թեհրանին:
Նոր սոցհարցումները վկայում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարանիշը շարունակում է անկում ապրել։ Հարցված իսրայելցիների մեծամասնության խոսքով, պատերազմից հետո Նեթանյահուն պետք է հեռանա։
Իսրայելում մտահոգված են երկրորդ ճակատի հնարավոր բացման կապակցությամբ, որովհետև երեքշաբթի երկրի հյուսիսը հրթիռային հարվածների ենթարկվեց Լիբանանի հարավից: Չորրորդ օրն է շարունակվում են մարտերը Իսրայելի ու «Համաս» խմբավորման միջև, երկու կողմում զոհերի թիվն աճում է։