Մատչելի հղումներ

 
Անցած հոկտեմբերին ավերված իսրայելական համայնքի բնակիչները վերադառնում են իրենց տներ

Անցած հոկտեմբերին ավերված իսրայելական համայնքի բնակիչները վերադառնում են իրենց տներ


 Կիբուց Բերի, Իսրայել
Կիբուց Բերի, Իսրայել

Գազային սահմանակից իսրայելական բոլոր համայնքներից անցած տարվա հոկտեմբերի 7-ին՝ «Համասի» զինյալների արյունալի գրոհի հետևանքով ամենից շատ տուժել էր Կիբուց Բեերին։ Տեղի խաղաղ բնակիչներից 101-ը սպանվել էին, իսկ 30-ը պատանդ տարվել: Համայնքը սկսում է վերածնվել։

Իսրայելցի Շերոն Շևոն իր տան ավերակներն է զննում՝ նշելով, թե չի ցանկանում հիշել հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակումը: Կիբուց Բեերի վրա գրոհը համարվում է Գազային սահմանակից իսրայելական համայնքների ուղղությամբ պաղեստինցիների ձեռնարկած հարձակումներից վատագույնը, ինչի հետևանքով սպանվել են 101 հոգի, առևանգվել՝ 30-ը:

«Այստեղից վերցնելու ոչինչ չկա, այս ամենը անցյալի մասն է, ողբերգության մի մասը: Ուզում եմ լավ բաներ սպասել։ Այս ավերված թաղամասերը մենք կվերակառուցենք նոր տարածքում, որը կօգնի մեր հոգին ապաքինել, և ոչ թե կառուցել այնտեղ, որտեղ սպանել են մեր սիրելիներին»,- ասում է Շերոնը։

Ավելի քան 100 հրկզիված տները վերակառուցելու և հաջորդ մեկուկես տարվա ընթացքում 52 նոր բնակելի տներ կառուցելու համար արդեն հատկացվել է ազատ հողատարածք։ Սպասվում է, որ 120 նոր տներով բնակավայրի ամբողջական վերականգնումը կտևի մոտ երեք տարի և կարժենա 100 միլիոն դոլար:

Անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակումից անմիջապես հետո տեղի բնակիչների մեծ մասը տարհանվել է: Նրանք Մեռյալ ծովի հյուրանոցներում են գրեթե 10 ամիս, և մտադիր են միասին տեղափոխվել մեկ այլ՝ հարավային համայնք:

Անցած հոկտեմբերին ավերված իսրայելական համայնքի բնակիչները վերադառնում են իրենց տներ
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

Մոտ 40 բնակիչ վերադարձել է Կիբուց Բեերի:

Էլլա Գելբարդն ասում է․ «Մեր հույսը վերադառնալն է։ Մենք սիրում ենք այս վայրը: Եկել ենք այստեղ սիոնիստական գաղափարի շնորհիվ, իմ երեխաները սիոնիստներ են։ Նրանք սիրում են Բեերին և ցանկանում են այստեղ ապրել»:

Բիրի Դայրին կիբուցում վերաբացել էր իր բիզնեսը հոկտեմբերի 7-ից շաբաթներ անց:

Նրա մենեջերը՝ Դրոր Օրը, սպանվել է «Համասի» հարձակման ժամանակ։ Մարմինը դեռ Գազայում է՝ պաղեստինցիների ձեռքում։ Բիզնեսը կիբուցի բնակիչներին ամեն օր աշխատանք է տալիս։

«Ապագային միտված շատ ծրագրեր ունենք։ Սա մեր տունն է։ Չենք լքի մեր տունը»,-ասում աշխատակիցներից Թոմ Քարբոն:

Իսրայելական բանակի ներքին հետաքննությունը պարզել է, որ բանակը բազմաթիվ սխալներ է թույլ տվել՝ արձագանքելով «Համասի» ներխուժմանը Կիբուց Բեերիում:

Կիբուցի բնակիչների մեծ մասի խոսքով, ցանկանում են վերադառնալ տուն, բայց կոչ են անում կառավարությանը միջոցներ ձեռնարկմել, որպեսզի այլևս երբեք չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:

XS
SM
MD
LG