Մատչելի հղումներ

Միջազգային հանրությունը զսպվածության կոչ է անում Իսրայելին` Իրանին հակահարված տալու հարցում


Հակահրթիռային համակարգ է գործում, երբ Իրանը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Հակահրթիռային համակարգ է գործում, երբ Իրանը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Մեծանում է միջազգային ճնշումը Իսրայելի նկատմամբ՝ հարկադրելու հրեական պետությանը հրաժարվել Իրանին հակահարված տալու մտքից։ Զուգահեռաբար բազմաթիվ իսրայելցիներ կոչ են անում կառավարությանը պատասխան հարված հասցնել Թեհրանին:

Իսրայելի ուղղությամբ մի քանի հարյուր իրանական անօդաչուների ու հրթիռների արձակումն աննախադեպ էր, սակայն բացառիկ էր նաև այդ թիրախները խոցելու միջազգային գործակցությունը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի ու Հորդանանի մասնակցությամբ:

Իսրայելցի պաշտոնաթող բրիգադի գեներալ Յոսի Կուպերվասերն ասում է․ «Չենք կարող սա թողնել առանց պատասխան գործողության, բայց պատասխանը պետք է հիմնված լինի այն բանի վրա, որ Իսրայելը չի ցանկանում սկիզբ դնել տարածաշրջանային պատերազմի»:

Իրանին հակահարված տալու հարցում Միջազգային հանրությունը զսպվածության կոչ է անում Իսրայելին
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի կառավարության երկու անդամներ՝ Բենի Գանցն ու Գադի Էյզենկոտը, որոնք նախկինում զբաղեցրել են Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, կողմ են եղել, որպեսզի Իրանին հակահարված տրվի հենց իրանական գրոհի ընթացքում, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեմ է եղել:

Իսրայելական աղբյուների հավաստմամբ, գրոհի պատճառած վնասը սահմանափակ է, և հրեական պետությունը, թերևս, հրաժարվի հետագա քայլերից:

Վերլուծաբան Սիմա Շայնի խոսքով, Իրանի դեմ Իսրայելը պետք է գործի՝ հիմնվելով միջազգային համագործակցության վրա․ «Վստահ եմ, որ Իսրայելն ապագայում կկարողանա այլ կերպ պատասխանել Իրանին։ Շատ հնարավորություններ ունենք, և կարծում եմ, որ մեր հարվածն ավելի լուրջ կլինի իրանցիների համար: Իրանն ունի իր համախոհների շրջանակը, սակայն բազմաթիվ են երկրները, որոնք գործում են Իրանի դեմ»։

Իրանի հարձակումը տեղի է ունեցավ մի ժամանակ, երբ աճում է Իսրայելի նկատմամբ միջազգային ճնշումը՝ Գազայում հումանիտար ճգնաժամի պատճառով: Հայտնի է, որ ԱՄՆ-ն հորդորում է Իսրայելին համաձայնել հրադադարին, ինչի արդյունքում պետք է ազատ արձակվեն «Համասի» ձեռքում գտնվող մոտ 130 պատանդները:

Իսրայելում չեն բացառում, որ Իրանին ուղղված պատասխան հարվածը կարող է հրեական պետությունը դնել ավելի մեծ միջազգային ճնշման ներքո:

XS
SM
MD
LG