Մատչելի հղումներ

Բլինքենը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ բանակցություններն արդյունավետ է որակել


2023 թվականի հոկտեմբերի 15-ին Սաուդյան արքայական պալատի կողմից տրամադրված նկարում պատկերված է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ մայրաքաղաք Ռիադում
2023 թվականի հոկտեմբերի 15-ին Սաուդյան արքայական պալատի կողմից տրամադրված նկարում պատկերված է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ մայրաքաղաք Ռիադում

Պետքարտուղարության ղեկավարը շարունակում է իր այցը Մերձավոր Արևելք

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը ասել է, որ իր հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ Ռիադում շատ արդյունավետ էր։

Այս մասին պետքարտուղարության ղեկավարը հայտարարել է Reuters-ի թղթակցի հետ զրույցում՝ վերադառնալով հյուրանոց, որտեղ հանգրվանել էր իր գլխավորած պատվիրակությունը։

Հանդիպումը տևել է ընդամենը մեկ ժամ և կայացել է թագաժառանգի առանձնատանը, ասել է պաշտոնյաներից մեկը։

Պետքարտուղարն ընդգծել է այն կարևոր նշանակությունը, որը Միացյալ Նահանգները տալիս է «Համասի» ահաբեկչությունների դադարեցմանը, բոլոր պատանդների ազատ արձակմանը և հակամարտությունների տարածումը կանխելուն, ասել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Զրուցակիցները «վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունը խաղաղ բնակչության պաշտպանությանը և կայունության ապահովմանը Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս», - հավելել է պետքարտուղարության խոսնակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բլինքենը Ռիադում հանդիպել էր Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։ Հանդիպումից առաջ պետքարտուղարն ընդգծել է հակամարտության երկու կողմերի խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը։

XS
SM
MD
LG