Զորավարժությունների նպատակն էր հռչակված ծովային կարևոր ուղիների անվտանգության ապահովումը:
Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ամերիկացի զինվորն ինքնակամ է հատել Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև գերամրացված սահմանը և, ենթադրաբար, գտնվում է հյուսիսկորեական կալանքի տակ։
Նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը երկրորդ անգամ հյուրընկալել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին՝ քննարկելով մի շարք հարցեր, ներառյալ` Իրանի հետ Ռուսաստանի ընդլայնվող հարաբերությունները: Նաև անդրադարձ է եղել հարևանների հետ Իսրայելի դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը:
ԱՄՆ ֆինանսների նախարարը կիրակի ավարտեց քառօրյա այցը Չինաստան։ Պեկինում կայացած բանակցությունների նպատակն էր մեղմել երկու երկրների միջև առկա լարվածությունը` նախորդ շրջանում հետընթած գրանցված հարաբերությունների պատճառով։
Մինչև ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների ղեկավարները պատրաստվում են Վիլնյուսի գագաթնաժողովին, Վաշինգտոնը վերահաստատում է Ուկրաինա կասետային ռումբեր առաքելու իր որոշումը։ Այս ամենի ֆոնին՝ դիտորդները գրեթե միակարծիք են՝ մոտ ապագայում ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն Կիևը չունի։
Անցած տարի Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին դաշինքն առաջին անգամ Չինաստանը ճանաչեց որպես մարտահրավեր իր անվտանգությանը: Հաջորդ շաբաթ, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները կհանդիպեն Վիլնյուսում, այլանսը պատրաստվում է կոնկրետ գործողություններ ձեռնարկել Պեկինի ուղղությամբ:
Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին բնակավայրի փախստականների ճամբարի բնակիչները վերադառնում են տուն` իսրայելական զորամիավորումների երկօրյա գործողություններից հետո, ինչի հետևանքով զոհվեցին տասներեք պաղեստինցներ և իսրայելցի մեկ զինվոր։
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հինգշաբթի ժամանել է Պեկին՝ չինացի պաշտոնյաների հետ քննարկելու երկու երկրների միջև լարված հարաբերությունները հարթելու տարբերակները:
Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից մեկ ամիս անց ջրամբարը, որը 1950-ականներից ի վեր ջրի, էներգիայի ու սննդի աղբյուր էր տարածաշրջանի համար, վերածվել է չորացած ձկների գերեզմանոցի։
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, թե անանուն հաղորդագրություն է ստացել, ըստ որի բանտում գտնվող իր ամուսինը, ով նույնպես ընդդիմադիր գործիչ է, մահացել է ճաղերի հետևում:
Կիևն ու արևմտյան դաշնակիցները Հաագայում նոր կենտրոն են հիմնադրել, որը քննության է առնելու Ռուսաստանի ղեկավարներին, թե արդյոք նրանց գործողություններում առկա են ագրեսիայի հանցագործության հատկանիշներ` 2022 թվականին ռուսական զինուժի Ուկրաինա ներխուժելուց հետո։
Եվրոպայի խոշորագույն` Զապորոժիեյի ատոմակայանին մոտ բնակվող ուկրաինացիները նախապատրաստվում են ռուսական հարձակմանը։
Եվրոպացիների մեծամասնությունը Ռուսաստանն այլևս համարում է հակառակորդ` Ուկրաինա ներխուժելուց հետո։ Այդ մասին են վկայել Եվրամիության 11 անդամ երկրներում՝ 16 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքները: Եվրոպացիներն ավելի դրական կարծիք ունեն Չինաստանի մասին։
Շուրջ մեկ շաբաթ է Փարիզում զանգվածային անկարգություններ են։ Ոստիկանները գնդակահարել են հյուսիսաֆրիկյան ծագմամբ դեռահասի։ Գործով անցնող սպան ասել է, թե մտավախություն ուներ, որ դեռահասը ինչ-որ մեկին կհարվածի իր մեքենայով, սակայն բողոքավորների խոսքով՝ տղային սպանել են ազգային պատկանելիության պատճառով:
ՌԴ-ն առերեսվեց իր համար լրջագույն վտանգին, երբ «Վագները» ապստամբություն բարձրացրեց, իսկ նրա առաջնորդը սպառնաց գրոհել Մոսկվան ու իշխանությունից հեռացնել նախագահ Պուտինին: Այս ամենը տևեց 24 ժամից քիչ, բայց ի հայտ եկան բազմաթիվ հարցեր՝ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների և Պուտինի ապագայի վերաբերյալ
բեռնել ավելին