Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Հյուսիս/Փոխգործակցություն-2023» անվամբ զորավարժությունն անցկացվել է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության զարգացման ու տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը համատեղ պաշտպանելու Պեկինի և Մոսկվայի կարողությունների ամրապնդման նպատակով:
Նախորդ չորս օրերի ընթացքում Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը մի շարք համատեղ առաջադրանքներ են իրականացրել՝ ներառյալ տարբեր օբյեկտների ծովային և օդային ուղեկցում, կանխարգելիչ գործողություններ, օբյեկտների վտարում, հատուկ վայրերի պաշտպանություն:
«Զորավարժություններ մոտ էին իրական մարտական պայմաններին, որոնց նպատակն էր ծովային ռազմավարական ուղիների անվտանգության համատեղ ապահովումը Չինաստանի ու Ռուսաստանի կողմից։ Այն նաև կարևոր փորձ էր
երկու երկրների զինվորականների համար՝ խորացնել ծովում և օդում գործելու համատեղ հմտությունները»,- ասել է, «Հյուսիսային/Փոխգործակցություն-2023» Համատեղ զորավարժության հրամանատար Քի Վենշենգը։
Զորավարժություններին մասնակցում էին երկու երկրների ռազմածովային ուժերի ավելի քան 30 ինքնաթիռներ, այդ թվում՝ հակասուզանավային ինքնաթիռներ, ուղղաթիռներ՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Անցած ամիս Չինաստանը և Ռուսաստանը համատեղ օդային պարեկություն իրականացրեցին Ճապոնական և Արևելաչինական ծովերում։ Արդյունքում, Հարավային Կորեան բացազատեց իր կործանիչները՝ որպես նախազգուշական միջոց:
Համատեղ՝ չին-ռուսական զորավարժությունների կադրերը տարածել են Չինաստանի պետական հեռուստատեսությունը և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։