Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգտոնի և Փհենյանի միջև Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ վերստին մեջտեղ եկած լարվածության ֆոնին:
«Մեր զինծառայողներից մեկը դիտավորյալ և առանց թույլտվության հատել է ռազմական սահմանազատման գիծը: Կարծում ենք, որ նա գտնվում է ԿԺԴՀ-ում, կալանավորված է: Ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Զինվորի մերձավորներին տեղեկացրել ենք այս միջադեպի հանգուցալուծման հնարավորության մասին»,- ասել է նա:
Տեղի ունեցածի բազմաթիվ հանգամանքներ դեռ պարզվում են, բայց նախկինում ևս եղել են դեպքեր, երբ ամերիկացի զինվորներն անցել են Հյուսիսային Կորեա` ասում է հյուսիսկորեական հարցերով փորձագետ Ժան Լին:
«Եղել են չորս ամերիկացի զինվորներ, ովքեր 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին անցել են Հյուսիսային Կորեա: Նրանք ինչ-որ պատճառով դժգոհ են եղել Հարավային Կորեայում անցնող ծառայությունից և որոշել են, որ ավելի լավ է անցնել սահմանը և գնալ Հյուսիսային Կորեա՝ տուն վերադառնալու փոխարեն»,- նշում է Լին:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Պենտագոնի ներկայացուցիչները կապ են հաստատել Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների հետ՝ հարցին լուծում տալու համար:
Վերլուծաբան Էրիկ Գոմեսը հիշեցնում է` միջադեպը տեղի է ունենեցել Վաշինգտոնի, Սեուլի և Փհենյանի միջև վերստին առաջացած լարվածության ֆոնին:
Միջուկային մարտագլխիկներով զինված ամերիկյան սուզանավն ուղղություն է վերցրել Հարավային Կորեա` հյուսիսկորեական կրկնվող հրթիռային փորձարկումներից հետո: