Մատչելի հղումներ

Այովա նահանգի հանրապետականների ընդունած օրինագիծն արգելում է աբորտները` պատճառների մեծ մասի դեպքում


Pastor Michael Shover of Christ the Redeemer Church in Pella, left, argues with Ryan Maher, of Des Moines, as protestors clash in the Iowa State Capitol rotunda, July 11, 2023. (Zach Boyden-Holmes/The Des Moines Register via AP)
Pastor Michael Shover of Christ the Redeemer Church in Pella, left, argues with Ryan Maher, of Des Moines, as protestors clash in the Iowa State Capitol rotunda, July 11, 2023. (Zach Boyden-Holmes/The Des Moines Register via AP)

Այովա նահանգի` հանրապետականների վերահսկողության ներքո գտնվող օրենսդիր մարմինն ընդունել է մի օրինագիծ, որը հղիության մոտավորապես վեց շաբաթից հետո արգելում է աբորտները` զգալի թվով պատճառների դեպքում: Սովորաբար, պտղի սիրտը սկսում է բաբախել հղիության վեց շաբաթներին հետո։ Նահանգային խորհրդարանի նիստից հետո, նահանգապետ Քիմ Ռեյնոլդսն անմիջապես հայտարարել է, որ կստորագրի օրինագիծը:

Այն ընդունվել է բացառապես հանրապետականների ջանքերի շնորհիվ` դեմոկրատ օրենսդիրների և աբորտների իրավունքների պաշտպանների հետ շուրջ 14 ժամ տևած լարված քննարկումներից հետո։

Նիստի ավարտից հետո, խորհրդարանի շենքի առջև հավաքված ցուցարարները սուլել են և բղավել «ամոթ» նահանգային օրենսդիրներին հասցեին:

Ռեյնոլդսը խորհրդարանի արտահերթ նիստ էր հրավիրել, երբ նահանգի Գերագույն դատարանը հունիսին մերժեց ուժի մեջ թողնել փաստացի նույն օրենքը, որը նահանգապետը ստորագրել էր 2018 թվականին:

Ներկայում, Այովա նահանգում աբորտը օրինական է մինչև 20 շաբաթական հղիության դեպքում:

Նոր օրենքը ուժի մեջ կմտնի այս ուրբաթ՝ նահանգապետի ստորագրությունից հետո։

«Այովայի որոշ կլինիկաներ շարունակում են հարգել բնակիչների իրավունքները, ներառյալ` հայց ներկայացնելու իրավունքը՝ արգելափակելու այս անխոհեմ, դաժան օրենքը»,- հայտարարել է «ACLU»-ի Այովա նահանգի գործադիր տնօրեն Մարկ Սթրինգերը:

«Planned Parenthood» կազմակերպությունը, որը նահանգում ամենից շատ աբորտներն է իրականացնում, կշարունակի իր գործունեությունը այն կանանց պարագայում, ովքեր կցանկանան ընդհատել հղիությունը` մինչև պտղի մոտ սրտի ակտիվության հայտնաբերումը:

Ըստ նոր օրենքի, աբորտները կթույլատրվեն միայն մի քանի դեպքերում։ Օրինակ, բռնաբարության պարագայում, եթե 45 օրվա ընթացքում կտեղեկացվի իրավապահ մարմիններին կամ բուժաշխատողին։ Եթե պտուղն ունի «կյանքի հետ անհամատեղելի» անոմալիա, և եթե հղիությունը վտանգում է հղի կնոջ կյանքը:

Օրինագծին կողմ և դեմ հանդես եկողների բանավեճը տևեց մոտ չորս ժամ:

Այովա նահանգի կաթոլիկ ընկերակցության անդամ Սառա Էյդեն հորդորում էր օրենսդիրներին կողմ քվեարկել:

«Չծնված երեխան մարդկային կյանք է՝ իր արժեքով, իր սեփական ԴՆԹ-ով, և կյանքի նկատմամբ իր իրավունքով և իրավական պաշտպանության իրավունքով»,- ասում էր նա՝ հավելերով. «Որպես պետություն և որպես հասարակություն, պետք է պարտավորվենք պաշտպանել խոցելի բոլոր մարդկանց, ուր էլ նրանց հայտնաբերենք»:

Բոիժքույր Հիլարի ՄըքԱդունի խոսքով. «Միայն այն պատճառով, որ մարդը հղիանալու կարողություն ունի, չի նշանակում, որ նրան պետք է ստիպել մայրանալ: Մարդիկ ցանկանում են կառավարել կանանց մարմինները»:

2019 թվականին շրջանային դատարանը հակասահմանադրական ճանաչեց 2018 թվականի օրենքը` հիմք ընդունելով ԱՄՆ Գերագույն դատարանի և Այովա նահանգի Գերագույն դատարանի որոշումները, որոնք հաստատել էին

կնոջ սահմանադրական իրավունքը հղիության արհեստական ընդհատման հարցում։

Երբ անցած տարի դատական երկու ատյաններն էլ ուժը կորցրած ճանաչեցին օրենքը, նահանգապետը փորձեց վերականգնել այն: Ռեյնոլդսը օրենսդիր մարմնի արտահերթ նիստ հրավիրեց:

Երբ ԱՄՆ Գերագույն դատարանը նահանգներին իրավասությանը փոխանցեց աբորտների վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը, հանրապետականների գլխավորած նահանգների մեծ մասը նախորդ մեկ տարվա ընթացքում կտրուկ սահմանափակեց հղիության արհեստական ընդհատման հնարավորությունը։ Ավելի քան մեկ տասնյակ նահանգներում այլևս գործում են աբորտի արգելքներ, որոնք պարունակում են հղիության արհեստական ընդհատումը թույլատրող սոսկ սահմանափակ բացառություններ, իսկ Ջորջիա նահանգում աբորտն արգելված է պտղի սրտի ակտիվության հայտնաբերումից հետո:

Որոշ այլ նահանգներ ևս նման սահմանափակումներ են նախաձեռնել, որոնք, սակայն, կասեցված են մինչև դատարանի վճիռները:

XS
SM
MD
LG