Սպիտակ տունը հայտարարել է, թև երկրները պետք է զերծ մնան Կրեմլին սպառազինոսւթյուն մատակարարելուց, որն այն ուղղում է Ուկրաինայի դեմ։
Վրաստանում բուռն բանավեճ է՝ ո՞րն է նախընտրելի՝ ՆԱՏՕ-ին անդամակցե՞լը, թե՞ երկրում ամերիկյան ռազմակայան ունենալը։
Ռուսաստանյան մարդասիրական օգնության առաջին բեռնատարը այս շաբաթ ժամանել է Լեռնային Ղարաբաղ: Հայաստանյան իշխանությունների, ակտիվիստների, պարզ քաղաքացիներին խոսքով, ադրբեջանական զորքերը շարունակում են փակ պահել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հայտարարել է, թե Արևմուտքի կողմից «F-16» կործանիչների մատակարարումն Ուկրաինային միայն կերկարաձգի հակամարտությունը։
Մեկամսյա արձակուրդից հետո, ամերիկացիօրենսդիրների սեղաններին կատարվելիքաշխատանքի երկար ցանկերն են։ Գլխավոր հարցերը, կարծես, վերաբերում են Ուկրաինային ցուցաբերվողօգնությանը, նախագահ Ջո Բայդենի հնարավոր իմփիչմենթին և ամերիկյան կառավարության գործունեության ֆինանսավորմանը։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ նման համաձայնությունը Անվտանգության խորհրդի բանաձևերի լուրջ խախտում կլինի։
Ջինա Ռայմոնդոյի խոսքով, շփումների դադարեցումը չի բխում կողմերից որևիցե մեկի շահերից։
Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է՝ Պրիգոժինը եղել է հայտնի ավիավթարի տաս զոհերից մեկը։ Գենետիկական թեստը հաստատել է նրա ինքնությունը: «Վագների» առաջնորդին տեղափոխող ինքնաթիռը կործանվեց Կրեմլի դեմ Պրիգոժինի բարձրացրած անհաջող ապստամբությունից ճի՛շտ երկու ամիս անց:
Ռուսաստանի ավիացիոն դաշնային գործակալությունը պաշտոնապես հաստատել է ռուսաստանցի վարձկանների առաջնորդ՝ «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահը։ Պրիգոժինը օգոստոսի 23-ին Մոսկվայի հյուսիս-արևմուտքում կործանված ինքնաթիռի ուղևորներից էր։
Պատմությունը փաստում է, որ ԱՄՆ գործող նախագահներին դժվար է հաղթել ներկուսակցական պայքարում՝ փրայմերիզում
Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը այցելել են Մաուի՝ տեղում գնահատելու անտառային հրդեհների հետևանքները։
Ի պատասխան երկրի հարավային ուղղությամբ շարունակվող ուկրաինական ուժերի հակահարձակման՝ ռուսական օկուպացիոն ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Կուպյանսկ քաղաքին։ Տեղի իշխանություններն ու կամավորները տարհանում են խաղաղ բնակիչներին։
Ըստ պարբերականի, ԱՄՆ-ն ցանկանում է քայլեր ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանին ցուցաբերվող օգնության պատճառով։ Վաշինգտոնը մտադիր է ստիպել Անկարային կատարել Կրեմլին վերաբերող սահմանափակումները, գրում է թերթը
Ըստ պարբերականի, ԱՄՆ-ն ցանկանում է քայլեր ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանին ցուցաբերվող օգնության պատճառով։
Երեքշաբթի Լեհաստանն անցկացրեց նախորդ 29 տարիների ամենից մեծ զորահանդեսը։ Այն ուժի ցուցադրություն էր հարևան Բելառուսին ու Ռուսաստանին և ցուցիչ, որ պաշտպանության հարցում Վարշավայի մոտեցումը փոխվում է՝ Ուկրաինայի դեմ շարունակվող ռուսական ագրեսիայի ֆոնին։
Վճռորոշ է Այովայի դերը հանրապետական թեկնածուի որոշման հարցում: Այս նահանգում ընտրողներն առաջինն են քվեարկելու, թե ով պետք է ներկայացնի Հանրապետական կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններին
Այովայում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների քարոզարշավն է: Այս նահանգում ընտրողներն առաջինն են քվեարկելու, թե ով պետք է ներկայացնի Հանրապետական կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններին։
բեռնել ավելին