Մատչելի հղումներ

Ամերիկացի օրենսդիրները 10 աշխատանքային օր ունեն` հաստատելու կառավարության ներկայացրած պետբյուջեի նախագիծը


ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրես

Հավանականությունը քիչ է, որ հանրապետականմեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների տունը և դեմոկրատների վերահսկողության ներքո գտնվող ԱՄՆ Սենատը կարողանան ժամանակին համաձայնությանգալ գալիք` ողջ տարվա ֆինանսավորման շուրջ:

«Ժամանակը կարճ է, և փակուղուց խուսափելու միակճանապարհը Ներկայացուցիչների տանն ու Սենատումերկկուսակցական համերաշխություն ցուցաբերելն է: Ներկայացուցիչների տան հանրապետականներնառաջինը հնարավորություն ունեն ցույց տալ իրենցհավատարմությունը համերաշխությանը»,- ասում է Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ ՉակՇումերը։

Ներկայացուցիչների տան խոսնակ Քևին ՄըքՔարթինհարազատ կուսակցության պահպանողական թևիքննադատությանն է արժանացել` ԱՄՆ-ի պետպարտքիշեմը բարձրացնելու գործարքի համար: ՄըքՔարթինարձագանքում է, թե այն թույլ կտա հանրապետականներին բանակցել պետական ծախսերի մակարդակի շուրջ:

«Հանրապետականներն, իրապես, կոշտբանակցություններ և բանավեճեր են վարում իրենց իսկ կուսակցության ներսում»,- ասում է Երկկուսակցականքաղաքականության կենտրոնի փորձագետ ՄայքլԹորնինգը։

Ամերիկացի օրենսդիրները նաև պետք է քննարկենկառավարությանը 40 միլիարդ դոլարի լրացուցիչֆինանսավորելու հարցը, այդ թվում՝ 21 միլիարդ դոլարիռազմական և հումանիտար օգնությունն Ուկրաինային: Որոշ պահպանողականներ սպառնում ենարգելափակել այդ օգնությունը։

«Անհանգստացած եմ, որ Ներկայացուցիչների տանհանրապետականները կարծես քարանան Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցի քննարկման ժամանակ: Ամենից վատ ժամանակն էցույց տալ, թե իբր ԱՄՆ-ում տարաձայնություններ կան՝Ուկրաինային աջակցելու հարցում, քանզի նրանք՝ [ուկրաինացիները] առաջընթաց են գրանցում»,- նշում էդեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին:

Ուկրաինային ամերիկյան օգնության գլխավորջատագովը՝ Սենատի փոքրամասնության առաջնորդՄիթչ ՄըքՔոնելը, աշխատանքի վերադառնալուն պես,կարծես, փարատեց իր առողջության հետ կապվածմտահոգությունները:

«Անցած շաբաթ մամուլի ուշադրության կենտրոնում էի, բայց վստահեցնում եմ՝ օգոստոսը զբաղված և արդյունավետ ամիս էր ինձ համար»,- ասում է 81-ամյա սենատորը:

Հանրապետական սենատորների մեծ մասը շարունակում է վստահ լինել, որ ՄըքՔոնելը տակավին ի վիճակի է կառավարել:

«Արդյո՞ք որևէ մեկը պարտավոր է ներկայացնել իր բոլոր բժշկական փաստաթղթերը, բայց մենք տեսնում ենք, թե նա ինչպես է կարողանում կառավարել մեր թիմը: Պարզ բան է՝ նա կարողացել է գումար հավաքել, մարդկանց ընտրել, ուղղորդել մեզ՝ քաղաքականության կարևոր հարցերի շուրջ»,- նշում է հանրապետական սենատոր Միթ Ռոմնին:

Ամերիկացի օրենսդիրները քննարկելու են գալիք ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ 886 միլիարդ դոլար, ինչի շուրջ ևս համաձայնություն չկա:

XS
SM
MD
LG