Մատչելի հղումներ

«Իդալիա» արևադարձային փոթորիկը Ֆլորիդայից շարժվել է Հյուսիսային Կարոլինայի ափամերձ շրջաններ


 «Իդալիա» փոթորիկը՝ Ֆլորիդայի «Բիգ Բենդ»-ում
«Իդալիա» փոթորիկը՝ Ֆլորիդայի «Բիգ Բենդ»-ում

«Իդալիա» արևադարձային փոթորիկը Ֆլորիդայից շարժվել է Հյուսիսային Կարոլինայի ափամերձ շրջաններ

Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը հայտնել է Հյուսիսային Կարոլինայի ափամերձ շրջաններում համատարած հեղեղումների մասին, որոնց կենտրոնը ակնկալվում է, որ օրվա ընթացքում կտեղափոխվի Ատլանտյան օվկիանոս:

Չորեքշաբթի վաղ առավոտյան փոթորիկը հզոոր ուժգնությամբ հարվածել էր Ֆլորիդայի ափերին:

«Տանիքի վերին մասը պարզապես ընկավ իմ երեք երեխաների և թոռնիկի վրա: Աղջիկս հինգ ամսական հղի է: Բարբախտաբար կարողացա նրան դուրս հանել այնտեղից», - նշել է Փերիի բնակիչ Բելոնդ Թոմասը:

«Իդալիա»-ն հոսանքազրկել է Ֆլորիդայում և հարևան Ջորջիայում մոտ 500,000 մարդ: Այն հեղեղել է Ֆլորիդայի ափամերձ շրջանները և առնվազն մեկ տորնադո առաջացրել Հարավային Կարոլինայում:

Իշխանությունները հայտնել են, որ Ֆլորիդայում եղանակի հետ կապված ավտովթարների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ: Ջորջան դեռևս փոթորկի հետ կապված գրանցել է մեկ զոհ:

XS
SM
MD
LG