Մատչելի հղումներ

21   զոհ Ֆլորիդայում. ավելի քան երկու մլն. մարդ հոսանքազրկվել է «Իան» ծովամրրկի պատճառով


Ուժգին փոթորկի հետևանքով ԱՄՆ Ֆլորիդա նահանգում զոհվել է առնվազն 21 մարդ: Ծովամրրիկը դարձել է մեծ ավերածությունների պատճառ։ Հինգշաբթի կեսօրին վերականգնվեց փոթորկի ուժգնությունը՝ զգալի վնաս պատճառելով բնակչությանը։ Ֆլորիդայում ավելի քան 2 միլիոն 200 հազար մարդ հոսանքազրկվել է:

Ֆորտ Մեյերի բնակիչները գազի մատակարարման համար ժամեր շարունակ հերթեր են կանգնել էլեկտրականության բացակայության պատճառով։

Ճանապարհային երթևեկության տեսախցիկները նույնիսկ նկարել են, թե ինչ հետևանքներ է վերջին օրերին առաջացրել «Իան» փոթորիկը Ֆլորիդայի ճանապարհներին։

Այս ծովամրրիկը համարվել է անոմալ, քանի որ Թամպայի լողափերը ժամանակավորապես ջրազրկվել են։ Երևույթը կոչվում է բացասական փոթորկի ալիք, որը նաև հայտնի է որպես մակընթացություն, երբ ծովափնյա քամիները ջուրը մղում են ափից՝ թողնելով լողափերը ամայի:

Այն գնահատվել է մինչև 4-րդ կարգի «չափազանց վտանգավոր» փոթորիկ, թեև ակնկալվում էր, որ որոշակիորեն կթուլանա ցամաք հասնելուց հետո:

Ուժեղ քամիները և հորդառատ անձրևի պատճառով իշխանությունները նախազգուշացրել են բնակիչներին վտանգի մասին: Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը հայտարերել է, որ ծովածոցի ափի չորս շրջաններում մարդիկ այլևս ապահով չեն տարհանման համար և կոչ է արել բնակիչներին մնալ տներում:

ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը հինգշաբթի երեկոյան իր վերջին հաղորդագրության մեջ նշում է, որ «Իան» ծովամրրկի թիրախում Հարավային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա և Ջորջիա նահանգներն են՝ կյանքի համար վտանգավոր ջրհեղեղներով, փոթորիկների ալիքներով և ուժեղ քամիներով:

Փոթորկից տուժած Ֆորտ Մեյերի բնակիչներից մեկը պատմել է իրավիճակի մասին. «Դեռ մի փոքր շոկի մեջ ենք: Սա իմ առաջին փոթորիկը չէ, բայց առաջին անգամ եմ այսպիսի կորուստ կրում: Բայց ես փորձում եմ համարձակ լինել և հանգիստ, որ ես և իմ ընտանիքը ապահով ենք: Ես միակը չեմ, ով վնասներ է կրել, այս ամբողջ համայնքն ավերված է»։

Երկու օր առաջ Կուբայից սկիզբ առած «Իան» անվանումը կրող ծովամրրիկը Ֆլորիդայում գրանցված ամենահզորներից մեկն է։

Կուբացիները դուրս են եկել մայրաքաղաք Հավանայի մի քանի թաղամասերում բողոքի ցույցերի, քանի որ երկիրը փոթորկից հետո երրորդ օրն է հոսանքազրկված է:

Հսկայական ծովամրրիկը հոսանքազրկել է 11 միլիոնանոց ամբողջ կղզին, գետնին հավասարեցրել տները և ոչնչացրել գյուղատնտեսական դաշտերը: Որոշ կուբացիներ արդեն տառապում են սննդի, վառելիքի և դեղորայքի պակասից:

XS
SM
MD
LG