Մատչելի հղումներ

Բայդենը կնոջ հետ  կմեկնի Ֆլորիդայի փոթորկից տուժած  շրջաններ


Անցյալ շաբաթ «Իան» ծովամրրիկը վնասներ է հասցրել Միացյալ Նահանգների հարավային շրջաններին: Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը կմեկնեն ավերված տարածքներ: Սպիտակ տունը շաբաթ ուշ երեկոյան հայտարարեց, որ Բայդենները երկուշաբթի կայցելեն Պուերտո Ռիկո, իսկ չորեքշաբթի՝ Ֆլորիդա։

Ֆլորիդայի «Իան» ծովամրրիկը ԱՄՆ-ում երբևէ գրանցված ամենաուժեղ փոթորիկներից մեկը դարձավ: Մոտ երկուսուկես միլիոն մարդ տարհանման հրաման է ստացել:

Որպես չորրորդ կատեգորիայի փոթորիկ, «Իանը» առաջացրեց կայուն քամիներ դեպի հյուսիս՝ ժամում 240 կիլոմետր արագությամբ:

Դրան հետևեց ջրհեղեղը, և Ֆլորիդայի ավելի քան երկու միլիոն տներ և ձեռնարկություններ հոսանքազրկվեցին:

Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն Դեսանտիսը հայտարարել է, որ փոթորկի ուժգնությունը որոշ շրջաններում, հավանաբար, բարձրացել է երեքուկես մետրից:

Նախագահ Ջո Բայդենը դիմել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության շտաբին:

«Սա կարող է լինել Ֆլորիդայի պատմության ամենամահաբեր փոթորիկը: Թվերը դեռևս պարզ չեն, բայց մենք լսում ենք վաղ տեղեկություններ այն մասին, որ կարող են լինել զգալի մարդկային կորուստներ»,-ասել է նա:

Դաշնային և տեղական փրկարարական ջանքերը շարունակվում են, բայց Բայդենի վարչակազմն ասում է, որ դեռ վաղ է մահացածների թիվը հաշվել փոթորկի անկանխատեսելիության պատճառով:

FEMA ադմինիստրատոր Դին Քրիսվելի խոսքով՝ «Սա վերականգնման երկար ճանապարհ է լինելու։ Բայց մենք դեռ գտնվում ենք ակտիվ որոնողափրկարարական փուլում՝ փորձելով համոզվել, որ հաշվառում ենք փոթորկի հասցրած վնասը՝ անցնելով յուրաքանչյուր տան միջով»:

Ֆլորիդայի հանրապետական օրենսդիրները, որոնք հաճախ հանրային հակասություններ ունեն Բայդենի վարչակազմի հետ, գոհ են թե դաշնային, թե տեղական որոնողափրկարարական գործողություններից:

Սենատոր Մարկո Ռուբիոն ասել է. «Դաշնային արձագանքը առաջին իսկ օրվանից շատ դրական է եղել, ինչպես միշտ եղել է: Եվ մենք երախտապարտ ենք դրա համար:

«Իան»-ից առաջ Ֆիոնա փոթորիկն էր, որը վերջերս բռնկվել էր է ԱՄՆ-ի Պուերտո Ռիկոյի տարածքում: Նախագահ Բայդենը և առաջին տիկինը այս շաբաթ կայցելեն երկու տարածքներ:

XS
SM
MD
LG