Մատչելի հղումներ

Ռուսական զինուժի հարձակմանը ենթարկված Ուկրաինայի հյուսիս-արևելյան քաղաքի բնակիչները տարհանվում են


Կուպյանսկ քաղաքի իշխանություններն ու կամավորները տարհանում են խաղաղ բնակիչներին։
Կուպյանսկ քաղաքի իշխանություններն ու կամավորները տարհանում են խաղաղ բնակիչներին։

Ի պատասխան երկրի հարավային ուղղությամբ շարունակվող ուկրաինական ուժերի հակահարձակման՝ ռուսական օկուպացիոն ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Կուպյանսկ քաղաքին։ Տեղի իշխանություններն ու կամավորները տարհանում են խաղաղ բնակիչներին։

Իրավիճակը քաղաքում աստիճանաբար ավելի վտանգավոր է դառնում․ մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա դիրքավորված ռուսական ուժերը գրոհում են Կուպյանսկը։

Ռուսներն ակնհայտորեն նպատակադրվել են գրավել քաղաքը, և կամավորներն օգնում են տարհանել բազմաթիվ ընտանիքների՝ այլևս առաջնագծին մոտ հայտնված բնակավայրերից:

Կուպյանսկը յոթ ամիս ռուսական օկուպացիայի տակ էր, սակայն ուկրաինական զինուժը կարողացավ ազատագրել այն անցած տարվա սեպտեմբերին:

Տարհանվող մարդկանց խոսքով, մի կերպ են փրկվել ռուսական օկուպացիայից, անցած ամսիներին ապրել են հաճախ առանց էլեկտրականության ու ջերմության, բայց այլևս դժվար է դիմանալ:

«Գնում ենք և չգիտենք՝ կգա՞նք տուն, ի՞նչ կլինի մեր տան հետ»,- «Ամերիկայի ձայնին հուզված պատմում է Կուպյանսկի բնակչուհին՝ Լիդիան։

Ռուսական զինուժի հարձակմանը ենթարկված Ուկրաինայի հյուսիս-արևելյան քաղաքի բնակիչները տարհանվում են
please wait

No media source currently available

0:00 0:01:15 0:00

Միևնույն ժամանակ, քաղաքի կենտրոնում՝ եկեղեցում պատսպարված մարդիկ հուսահատ են՝ ասում են, որ չեն լքի Կուպյանսկը, քանի դեռ իրենց տները կանգուն են:

Եկեղեցի՝ մեր նկարահանող խմբի այցից մոտ երկու ժամ անց ռուսական ուժերը հարվածեցին բնակելի թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա: Առնվազն տասը հոգի տեղափոխվեց հիվանդանոց։

Ուկրաինացի զինվորականների խոսքով, քաղաքը ռազմավարական նշանակություն ունի՝ երկաթուղային հանգույց լինելու պատճառով, և առջևում ծանր մարտեր են:

XS
SM
MD
LG