Մատչելի հղումներ

Ռուս լրագրող Դմիտրի Մուրատովը  դատարանում վիճարկելու է իշխանությունների կողմից իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու որոշումը


Ռուս լրագրող, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Դմիտրի Մուրատովը
Ռուս լրագրող, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Դմիտրի Մուրատովը

Նոբելյան մրցանակի դափնեկիր ռուս լրագրող Դմիտրի Մուրատովը դատարանում վիճարկելու է Ռուսաստանի իշխանությունների կողմից իրեն որպես «օտարերկրյա գործակալ» ճանաչելու որոշումը:

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ուրբաթ օրը լրագրողին ավելացրել է «օտարերկրյա գործակալներ»-ի ցանկում՝ պնդելով, թե Մուրատովը, ով ուկրաինացի փախստական երեխաներին օգնելու համար աճուրդում վաճառել է իր Նոբելյան շքանշանը, «ստեղծել և տարածել է նյութեր [արտադրված] օտարերկրյա գործակալների կողմից և դրանք օգտագործել է միջազգային հարթակներում Ռուսաստանի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ բացասական կարծիքներ տարածելու համար»:

Երկուշաբթի «Նովայա գազետա»-ն հայտնել է, որ Մուրատովը ժամանակավորապես կհրաժարվի գլխավոր խմբագրի իր պաշտոնից, որպեսզի դատարանի միջոցով վիճարկի իշխանությունների կողմից իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու որոշումը

XS
SM
MD
LG