Սպիտակ տունը վերահաստատում է Իսրայելի անվտանգության շարունակական և լիակատար աջակցությունը: «Մենք հավատարիմ ենք Իսրայելին պաշտպանելուն: Մենք աջակցելու ենք Իսրայելին»,- ասել է ԱՄՆ նախագահը
Ամերիկյան փոքր մոդուլային ատոմակայանները դեռ նախատիպային փուլում են՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում մանրամասնել է պրոֆեսոր Թերեզա Սաբոնիս-Հելֆին՝ հավելելով, սակայն, որ ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովը հավանություն է տվել նման ռեակտորների օգտագործմանը, և այժմ կառուցվում են մի քանիսը։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տանը՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ։
Երկուշաբթի աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ ականատես կլինեն բացառիկ իրադարձության՝ Արեգակի ամբողջական խավարմանը։
21-րդ դարում լուսնային ակումբի մասնակիցների թիվը նկատելիորեն ավելացել է. ի տարբերություն Սառը պատերազմի ժամանակաշրջանի երկու հիմնական մրցակիցների՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի, այսօր Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան հաջողությամբ իրենց սարքերն ուղարկել են Լուսին: Նոր երկրների անդամակցությունը ժամանակի հարց է:
««Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի վերստին ներկայացումը «ոչ» է ասում Եվրոպային»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Արևմտյան երկրները անհանգստացած են նման օրինագծի ընդունումից, որը կարող է վտանգել Թբիլիսիի եվրաինտեգրումը։
ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի զրույցը տեղի է ունեցել World Central Kitchen-ի յոթ աշխատակիցների սպանությունից երեք օր անց։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է՝ «ուկրաինական հողում ամերիկյան զորքեր չեն լինի»։
Ամերիկյան հեղինակավոր պարբերականի փոխանցմամբ, մոտալուտ ահաբեկչության մասին տեղեկատվությունը ամերիկյան հետախուզությունը ռուսաստանյան Անվտանգության դաշնային ծառայությանը փոխանվել էր դեռ մարտի 6-ին։
Պաշտոնական Թեհրանի ներկայացմամբ, Սիրիայում իր դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ:
Ալսու Կուրմաշեւան նախնական կալանքի տակ է գտնվում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր
Ըստ «The Insider»-ի, «Der Spiegel»-ի և «CBS»-ի «60 Minutes»-ի համատեղ հետաքննության, գործ ունենք ռուսական ձայնային զենքի կիրառման հետ։
Ըստ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի, փաթեթը կարող է ներառել «որոշ կարևոր նորամուծություններ», մասնավորապես՝ Ուկրաինային վարկի տրամադրում։
Ջրից դուրս է հանվել կամրջի առաջին 200 տոննանոց բեկորը: Սպասվում է, որ նախագահ Ջո Բայդենը կայցելի վթարի վայր գալիք ուրբաթ
Քսան տարի առաջ Բուլղարիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան դարձան Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամներ։
Հաագայի դատարանը նաև պահանջել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի իսրայելցի զինվորականները չխախտեն Գազայում պաղեստինցիների իրավունքները։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Մոսկվան փորձում է օգտագործել ողբերգությունը Ուկրաինայում ագրեսիան արդարացնելու համար։
Միջազգային հեղինակություն վայելող գրեթե չորս տասնյակ գիտնականներ, գրողներ ու խաղաղության ջաըագովներ հանդես են եկել բաց նամակով՝ կոչ նելով պետությունների ղեկավարներին չճանաչել Վլադիմիր Պուտինին որպես Ռուսաստանի օրինական նախագահ.
բեռնել ավելին