Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցնում է լրացուցիչ ուղիներ բացել Գազայի հատված օգնություն հասցնելու համար


Արդարադատության միջազգային դատարան
Արդարադատության միջազգային դատարան

Հաագայի դատարանը նաև պահանջել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի իսրայելցի զինվորականները չխախտեն Գազայում պաղեստինցիների իրավունքները։

Արդարադատության միջազգային դատարանը պարտադիր վճիռ է կայացրել, որով Իսրայելից պահանջվում է ավելի շատ ուղիներ տրամադրել դեպի Գազայի հատված, որպեսզի սովահար պաղեստինցիները կարողանան ավելի շատ մարդասիրական օգնություն ստանալ:

Հաագայի դատարանի որոշումը Իսրայելին պարտավորեցրել է ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ և արդյունավետ միջոցները»՝ ապահովելու «անհրաժեշտ հիմնական ծառայությունների և մարդասիրական օգնության» անհապաղ առաքումը, ներառյալ սնունդը, ջուրը, վառելիքը և դեղորայքը:

Դատարանը նաև Իսրայելից պահանջեց անհապաղ միջոցներ ձեռնարկել «ապահովելու համար, որ իր զինվորականները չկատարեն այնպիսի գործողություններ, որոնք խախտում են Գազայում պաղեստինցիների իրավունքները՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի համաձայն:

Դատարանը Իսրայելին պարտավորեցրել է մեկ ամսվա ընթացքում զեկուցել, թե ինչպես է կատարում այդ որոշումը։

Իսրայելը դեռ չի մեկնաբանել դատարանի որոշումը, սակայն կտրականապես հերքել է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքները «Համասի» զինյալների դեմ իր մոտ վեցամսյա հակամարտությունում և ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել նոր որոշումներ չկայացնել։

XS
SM
MD
LG