Մատչելի հղումներ

Իրանը օդային հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ (թարմացվող)


Հակահրթիռային համակարգի գործածումը Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ անօդաչուների և հրթիռների արձակումից հետո, Աշկելոն, Իսրայել
Հակահրթիռային համակարգի գործածումը Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ անօդաչուների և հրթիռների արձակումից հետո, Աշկելոն, Իսրայել

Սպիտակ տունը վերահաստատում է Իսրայելի անվտանգության շարունակական և լիակատար աջակցությունը: «Մենք հավատարիմ ենք Իսրայելին պաշտպանելուն: Մենք աջակցելու ենք Իսրայելին»,- ասել է ԱՄՆ նախագահը

Իսրայելական բանակը հայտնել է, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Associated Press-ը: Շաբաթ երեկոյան տեղական ժամանակով Իսրայելի ինքնապաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ Իսրայելը պատրաստ է իրավիճակի նման զարգացմանը։

Իսրայելական բանակը հայտնել է, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Associated Press-ը: Շաբաթ երեկոյան տեղական ժամանակով Իսրայելի ինքնապաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ Իսրայելը պատրաստ է իրավիճակի նման զարգացմանը։

AFPTV-ից ստացված այս տեսանյութը, որն արվել է 2024 թվականի ապրիլի 14-ին, ցույց է տալիս պայթյուններ, որոնք լուսավորում են երկինքը Հեբրոնում՝ պաղեստինյան տարածքներում, Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ:
AFPTV-ից ստացված այս տեսանյութը, որն արվել է 2024 թվականի ապրիլի 14-ին, ցույց է տալիս պայթյուններ, որոնք լուսավորում են երկինքը Հեբրոնում՝ պաղեստինյան տարածքներում, Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ:

Իր հերթին Reuters-ը հայտնել է Իսրայելի ուղղությամբ տասնյակ իրանական անօդաչու թռչող սարքերի արձակման մասին։ Ավելի ուշ Reuters-ը հայտնել է, որ, ըստ ԱՄՆ զինվորականների, իրենք խոցել են Իսրայելի ուղղությամբ թռչող իրանական անօդաչու սարքերը։ Սակայն մանրամասներ, թե քանի անօդաչուներ է խոցվել և որ հատվածում, չեն նշվում։

Իսրայելցի պաշտոնաթող գեներալ Ամոս Յադլինը իսրայելական հեռուստատեսության եթերում ասել է, որ իրանական անօդաչուները հագեցած են յուրաքանչյուրը 20 կգ պայթուցիկով։

Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են տարածաշրջանում իրավիճակի սրման ալիքի մասին։ Այսպես, ըստ AFP-ի, իրանամետ «Հեզբոլլահ» խմբավորումը հայտնել է, որ տասնյակ «Կատյուշա» հրթիռներ է արձակել Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական զորանոցների ուղղությամբ։ Եմենի հութիները, նշում է AFP-ն, մի քանի անօդաչու թռչող սարքեր են ուղարկել Իսրայել՝ համաձայնեցնելով Իրանի հետ:

Շաբաթ կեսօրին Սպիտակ տունը հրապարակեց Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնի հայտարարությունը Իսրայելի վրա հարձակման վերաբերյալ։

«Իրանը օդային հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ: Նախագահ Բայդենը իրավիճակի վերաբերյալ պարբերաբար թարմացումներ է ստանում իր ազգային անվտանգության թիմից և կհանդիպի նրանց հետ այսօր կեսօրին Սպիտակ տանը: Նրա թիմը մշտական կապի մեջ է Իսրայելի պաշտոնյաների, ինչպես նաև այլ գործընկերների և դաշնակիցների հետ, ասվում է հայտարարության մեջ։ «Այս հարձակումը, հավանաբար, կծավալվի մի քանի ժամվա ընթացքում: Նախագահ Բայդենը հստակ ասել է. Իսրայելի անվտանգությանը ցուցաբեերվող մեր աջակցությունն անսասան է: Միացյալ Նահանգները կկանգնի Իսրայելի ժողովրդի կողքին և կաջակցի նրանց պաշտպանությանը Իրանի սպառնալիքներից»:

Իր հերթին, շաբաթ օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է «ուղիղ հարձակման Իրանի կողմից»։ Այս մասին հայտնում է Agense France-Presse-ը։

«Մեր պաշտպանական համակարգերը տեղակայված են, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի՝ և՛ պաշտպանական, և՛ հարձակման»,- ասել է նա հեռուստատեսային հայտարարության մեջ՝ հավելելով, որ Իսրայելին աջակցում են Միացյալ Նահանգները և «շատ» երկրներ։

Իսրայելի զինված ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության մեջ այն բանից հետո, երբ անցած շաբաթ Դամասկոսում ավիահարվածից զոհվեեցին երկու իրանցի գեներալներ: Այնուհետ Իրանը մեղադրեց Իսրայելին հարձակմանը մասնակցելու մեջ և խոստացավ վրեժ լուծել հարձակման համար:

Շաբաթ օրը կեսօրին ԱՄՆ նախագահը վերադառձավ Սպիտակ տուն՝ խորհրդակցելու իր ազգային անվտանգության թիմի հետ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ի հատուկ թղթակից Սթիվ Հերմանը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։

Իր հերթին, Պենտագոնը շաբաթ օրը պաշտոնական հայտարարություն տարածեց այն մասին, որ ապրիլի 13-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսով խոսել է իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ և քննարկել «տարածաշրջանային հրատապ սպառնալիքները»: Պենտագոնի ղեկավարն ակնարկել է, որ Իսրայելը կարող է հույս դնել Միացյալ Նահանգների լիակատար աջակցության վրա՝ պաշտպանվելու Իրանի և տարածաշրջանում իրանամետ խմբավորումների ցանկացած հարձակումից:

Դեռևս ուրբաթ օրը նախագահ Բայդենն ասել է, որ ակնկալում է, որ Իրանը կհարձակվի Իսրայելի վրա «ավելի շուտ, քան ուշ», և նախազգուշացրել է Թեհրանին այդ քայլից: Լրագրողների այն հարցին, թե ինչ է ուզում ասել Իրանին, Բայդենը պարզապես ասել է. «Մի արե՛ք դա»: ԱՄՆ նախագահն ընդգծել է Իսրայելը պաշտպանելու Վաշինգտոնի հանձնառությունը։

«Մենք հավատարիմ ենք Իսրայելին պաշտպանելուն: Մենք աջակցելու ենք Իսրայելին: Մենք կօգնենք պաշտպանել Իսրայելը, իսկ Իրանը հաջողության չի հասնի»,- ասել է նա։

Նախօրեին հինգշաբթի երեկոյան Սպիտակ տան աղբյուրը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա, սակայն հարձակումը բավականաչափ մեծ չի լինի, որպեսզի Վաշինգտոնը միջամտի հակամարտությանը:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի ցանկանում, որ հակամարտությունը տարածվի Մերձավոր Արևելքում, և ԱՄՆ-ն Իրանին հավաստիացրել է Դամասկոսի վրա օդային հարձակմանը չմասնակցելու մասին, որի արդյուքում զոհվել է իրանցի բարձրաստիճան զինվորական։

Իսրայելը սկսել է հարձակման նախապատրաստվել Իրանից կամ նրա զինյալ խմբավորումներից՝ Դամասկոսում Իրանի դեսպանատան շենքի վրա հարձակման համար ապագա պատասխան գործողությունների մասին նոր նախազգուշացումների ֆոնին: Հարվածի հետևանքով զոհվել է «Քուդս» ուժի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանում) ավագ հրամանատարը և ևս վեց սպա:

Իրանի պետական լրատվամիջոցները շաբաթ օրը հաղորդել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը Հորմուզի նեղուցի մոտ բեռնանավ են գրավել՝ պնդելով, որ նավը «կապված է Իսրայելի հետ», տեղափոխել այն Իրանի տարածքային ջրեր։

Նմանատիպ

XS
SM
MD
LG