Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն Crocus City Hall-ը մատնանշել էր որպես ահաբեկչական հարձակման հավանական թիրախ․ The Washington Post


The Washington Post
The Washington Post

Ամերիկյան հեղինակավոր պարբերականի փոխանցմամբ, մոտալուտ ահաբեկչության մասին տեղեկատվությունը ամերիկյան հետախուզությունը ռուսաստանյան Անվտանգության դաշնային ծառայությանը փոխանվել էր դեռ մարտի 6-ին։

Այս մարտի սկզբին Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Մոսկվային՝ Ռուսաստանում ահաբեկչության սպառնալիքի մասին, և որպես հարձակման հավանական թիրախ մատնանշել է մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահը:

Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու անանուն պաշտոնյաների։

Ազդեցիկ պարբերականի համաձայն, ամերիկյան հետախուզական ծառայությունները սպասվող ահաբեկչության մասին տեղեկատվությունը փոխանցել են ռուսաստանյան Անվտանգության դաշնային ծառայությանը դեռ մարտի 6-ին՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից Մոսկվայում հնարավոր ահաբեկչության մասին հաղորդագրություն հրապարակումից մեկ օր առաջ։

Ամերիկյան կողմը չէր բացառել, որ ահաբեկչական հարձակումը կարող է տեղի ունենալ որևէ համերգի ժամանակ։

Բացի այդ, ըստ The Washington Post-ի, Վաշինգտոնը Մոսկվային նախազգուշացրել է Ռուսաստանի մայրաքաղաքում սինագոգի վրա հնարավոր հարձակման մասին։

Մարտի 7-ին Անվտանգության դաշնային ծառայությանը հայտարարեց՝ Մոսկվայի սինագոգի դեմ ուղղված ահաբեկչական գրոհ կանխելու մասին։

XS
SM
MD
LG