Վտարանդի ռուսաստանյան ընդդիմությունը փորձում է ընդհանուր ռազմավարություն մշակել՝ Դոնալդ Թրամփի նոր նախագահությանն ընդառաջ, որը, ինչպես հայտնի է, խոստացել է վերջ տալ ուկրաինական պատերազմին։ Ռուսաստանյան ընդդիմությունում մտահոգ են՝ դրան կարող է հաջորդել Կիևի համար ամերիկյան աջակցության կորուստը։
Ռուսական «Վագներ» խմբավորումը շարունակում է գործել իր հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվանից ավելի քան մեկ տարի անց էլ: Դիտորդների ներկայացմամբ՝ Պրիգոժինի մահվանից հետո զինյալների նկատմամբ ուժեղացել է Ռուսաստանի ուժային կառույցների վերահսկողությունը:
Արդյո՞ք սեփական խնդիրների մեջ խրված Մոսկվան ու Թեհրանը աջակցության ձեռք կմեկնեն Դամասկոսին։
Լոս Անջելեսում իրականացված տեղական՝ քաղաքային մակարդակով օրենսդրական փոփոխությունները շատերի գնահատմամբ արձագանքն է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստման՝ զանգվածաբար արտաքսել Միացյալ Նահանգներում գտնվող ապօրինի ներգաղթյալներին։
Եթե պտտվեք այսօրվա Թբիլիսիով, թերևս, ամենից տարածված կարծիքն է, որ վրաց ժողովրդին իշխանությունները պարզապես ստել են՝ մինչ ընտրությունները խոսելով դեպի Եվրոպա ընթացքը շարունակելու մասին, իսկ ընտրություններից հետո հրաժարվելով այդ ուղուց։
Կասկածից վեր է, որ Իրանը հանդիսանալու է Թրամփի գալիք վարչակազմի արտաքին քաղաքականության օրակարգի մաս: Անցնող տարվա ընթացքում Թեհրանը առնվազն երկու անգամ ռազմական բախման մեջ մտավ ԱՄՆ առանցքային դաշնակից Իսրայելի հետ՝ միևնույն ժամանակ, ըստ դիտորդների, առաջ մղելով իր միջուկային ծրագիրը։
Հնդկաստանն ակնկալում է, որ երկկողմ ռազմավարական կապերը կուժեղանան, բայց այն կարող է զուգորդվել ճնշմամբ, որպեսզի հնդկական կողմը նվազեցնի ամերիկյան ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել որդուն՝ Հանթեր Բայդենին, ով այս ամիս դատապարտվել էր զենքի հետ կապված կեղծ ցուցմունքներ տալու, ապօրինի զենք պահելու և հարկերից խուսափելու համար:
Բրիտանական և ամերիկյան իշխանությունները հետաքննում են անօդաչուների վերջին թռիչքները Մեծ Բրիտանիայում տեղակայված ԱՄՆ չորս ավիաբազաների վրայով: Լոնդոնը լրացուցիչ զորակազմ է տեղակայել բազաների շուրջ՝ մտավախություն ունենալով, որ անօդաչուները կարող են կիրառվել դիվերսիոն գործողություններ համար:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգին նշանակել ԱՄ նախագահի օգնական և Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց:
«Ամերիկայի ձայնի» զրուցակիցներն են ռուսական «Վագներ» խմբավորման ուղղությամբ մասնագիտացած ամերիկացի, ուկրաինացի և ռուսաստանցի հետազոտողները՝ հասկանալու, թե ինչ ապագա է սպասվում հանգուցյալ Եվգենի Պրիգոժինի ստեղծած կառույցին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ զոհերի ավելի քան 50%-ը լայնածավալ պատերազմի մեկնարկի պահին որևէ կապ չունեին զինված ուժերի հետ։
բեռնել ավելին