Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականի հետ վերջերս կայացած զրույցում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, չորսաստղանի գեներալ Վալերի Զալուժնին անդրադարձել էր իր երկրում շարունակվող պատերազմին, հեռանկարներին։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը վերադարձել է կառավարություն։ Նա գլխավորելու է արտգործնախարարությունը։ Ռիշի Սունակի գլխավորած գործադիրում տեղ գտած վերադասավորումներին նախորդել էին Լոնդոնում ի աջակցություն Պաղեստինի կայացած զանգվածային ակցիաները։
ԱՄՆ ու Չինաստանի նախագահների՝ Ջո Բայդենի և Սի Ծինփինի երկար սպասված հանդիպումը, ըստ ամենայնի, կայանալու է այս չորեքշաբթի Սան Ֆրանցիսկոյում՝ Ասիա-Խաղաղօվկինոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության (APEC) գագաթնաժողովին։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների՝ Մայամիում կայացած բանավեճը կենտրոնացել էր մերձավորարևելյան ճգնաժամի, Չինաստանի և ուկրաինական պատերազմի շուրջ։
Սպիտակ տան ներկայացուցիչները չորեքշաբթի զգուշացրել են ամերիկացի օրենսդիրներին, որ Ուկրաինայի համար նախատեսված 61,4 միլիարդ դոլարի նոր աջակցության փաթեթի մերժումը կարող է ընդամենը մեկ շաբաթում ուկրաինական ռազմաճակատում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ռուսական ուժերը ի վիճակի լինեն ճեղքել այն:
Դիտորդների կարծիքով, սակայն, դեռ վաղ է խոսել սոցհարցման միջոցով ստացված թվերի կարևորության մասին, քանզի ԱՄՆ համապետական՝ նախագահական ու Կոնգրեսի ընտրություններին մեկ տարի էլ կա։
Իսրայելի հարավում բնակվող բեդվինների համայնքը ևս զոհեր է ունեցել Իսրայելի դեմ «Համասի» հարձակման ժամանակ․ նրանցից ոմանք այդ օրը փրկել են հրեաների կյանքը։ Ավանդաբար, սակայն, բեդվիններն անտեսված են եղել իսրայելական կառավարության և լայն հանրության կողմից:
Բենիամին Նեթանյահուն հրաժարվում է ընդունել, թե ինքն է պատասխանատու այս հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» իրականացրած հարձակման համար։
ԱՄՆ-ն Իրանին է մեղադրել՝ Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ Թեհրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից գրեթե ամեն օր իրականացվող հարձակումների համար։ Անցած շաբաթ Պենտագոնը պատասխան հարվածներ հասցրեց Սիրիայում գտնվող տարաբնույթ օբյեկտներին:
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի խոսքով, աշխարհի ղեկավարները «բարոյական, էթիկական և սոցիալական պարտականություն ունեն» պաշտպանել մարդկանց՝ արհեստական բանականության վտանգներից: Այս նպատակով Հարիսն առաջարկում է գլոբալ գործողությունների ծրագիր։ Դիտորդները կիսում են հնչած մտահոգությունները:
Իսրայելի և «Համասի» միջև հակամարտությունը՝ ՌԴ-ում հանգեցրել է հակասեմականության աճին: Մախաչկալայի օդանավակայանի դեպքերն հրեաների դեմ ուղղված՝ նախորդ տասնամյակների ամենից սուր գործողություններն են։ Դիտորդները նկատում են՝ տեղի ունեցածը վախի մթնոլորտ է ստեղծել Ռուսաստանի հրեական համայնքում
Իսրայելի և «Համասի» միջև հակամարտությունը՝ ՌԴ-ում հանգեցրել է հակասեմականության աճին, և Մախաչկալայի օդանավակայանի դեպքերն այդ երկրում հրեաների դեմ ուղղված՝ նախորդ տասնամյակների ամենից սուր գործողություններն են։ Դիտորդները նկատում են՝ տեղի ունեցածը վախի մթնոլորտ է ստեղծել ՌԴ-ի հրեական համայնքում
Նախորդ շաբաթներին իրավիճակը սրվել է նաև Հորդանան գետի արևմտյան ափին, ուր հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 120 պաղեստինցի է սպանվել իսրայելական զորքերի ու հրեա վերաբնակիչների հետ բախումների հետևանքով։ ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի գրեթե մեկ երրորդը երեխաներ են:
Գազայի հատվածում իսրայելական ռազմուժի գործողությունների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի քանակը հազարներով է հաշվվում։ Հիշեցնենք, Իսրայելի պատասխան գործողությունները հետևեցին հրեական պետության դեմ այս հոկտեմբերի 7-ին «Համաս» խմբավորման զինյալների ձեռնարկած հարձակմանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շաբաթ օրը ասել է, որ իրեն ոգևորում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ աճող միջազգային կոնսենսուսը, սակայն «զարմացած է Գազայի հատվածում ռմբակոծությունների աննախադեպ աճից»՝ անհրաժեշտ դադարի փոխարեն:
Երևանը նոր գործընկերներ է փնտրում անվտանգության ապահովման ոլորտում, քանի որ այլևս ակնառու չեն հանրապետության տարածքում ռուսական ռազմակայաններ ունենալու առավելությունները՝ հեղինակավոր «The Wall Street Journal»-ին օրերս տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել «Համասի» կողմից վերահսկվող Գազայում տարբեր թիրախներին: Պաղեստինցի պաշտոնյաները հայտնել են հարյուրավոր զոհերի մասին: Միևնույն ժամանակ Իսրայել է այցելել նախագահ Մաքրոնը
Իսրայելը երեքշաբթի գիշերը նոր ավիահարվածներ է հասցրել «Համասի» կողմից վերահսկվող Գազայի հատվածում գտնվող թիրախներին: Պաղեստինցի պաշտոնյաները հայտնել են, որ հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ ծովափնյա փախստականների ճամբարում:
Իսրայելի ու «Համասի» միջև խորացող հակամարտությունը լրջացնում է այն մարտահրավերները, որոնց բախվում է Հնդկաստանը՝ ձգտելով Մերձավոր Արևելքի միջոցով առևտրային ուղի հարթել դեպի Եվրոպա՝ պնդում են դիտորդները։
բեռնել ավելին