Մատչելի հղումներ

Շարունակվում են հարձակումները Իրաքում և Սիրիայում գտնվող ԱՄՆ ուժերի վրա


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին

ԱՄՆ-ն Իրանին է մեղադրել՝ Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ Թեհրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից գրեթե ամեն օր իրականացվող հարձակումների համար։ Անցած շաբաթ Պենտագոնը պատասխան հարվածներ հասցրեց Սիրիայում գտնվող տարաբնույթ օբյեկտներին:

«Եթե սա չդադարի, կպատասխանենք»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ նաև արձագանքելով ամերիկյան օրենսդիրների արտահայտած մտահոգությանը, թե անցած շաբաթ Իրաքում և Սիրիայում հասցված ԱՄՆ պատասխան հարվածները բավականին ուժեղ չէին:

«Եթե չունենանք զսպող գործիքներ իրանցիների դեմ, այդ հարձակումներն աստիճանաբար կավելանան: Նրանք պատրաստվում են ընդլայնվել Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս: Դա իմ ամենամեծ վախն է»,- ասել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն։

Շարունակվում են հարձակումները Իրաքում և Սիրիայում գտնվող ԱՄՆ ուժերի վրա
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

ԱՄՆ ամրապնդել է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը՝ ուժեղացնելով հատկապես ամերիկյան ռազմակայանների հակաօդային պաշտպանությունը:

Միացյալ Նահանգների հազարից ավելի ծովային հետևակայիններ են պարեկում «USS Bataan» գրոհային ռազմանավի վրա՝ Իսրայելի ափերի մոտ:

ԱՄՆ զինված ուժերի ծովային հետևակայինների հրամանատար, գեներալ Էրիկ Սմիթը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծել է՝ Միացյալ Նահանգների ուժերը տարածաշրջանում են՝ պաշտպանություն իրականացնելու և զսպելու, ոչ թե Գազա ներխուժելու համար:

«Այնտեղ ենք, որպեսզի ապահովենք Ամերիկայի քաղաքացիների անվտանգությունը, և որ այս ճգնաժամը չընդլայնվի կամ չխորանա»,- ասել է գեներալը՝ զգուշացնելով տարածաշրջանում ամերիկյան ուժերին թիրախավորել փորձող դերակատարներին՝ զերծ մնալ նման գործողություններից՝ հետևանքներից խուսափելու համար։

XS
SM
MD
LG