Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն հորդորում է պաշտպանել մարդկանց՝ արհեստական բանականության հնարավոր վտանգներից


Մեծ Բրիտանիայում կայացած և արհեստական բանականությանն առնչվող անվտանգության հարցերի շուրջ գագաթնաժողով
Մեծ Բրիտանիայում կայացած և արհեստական բանականությանն առնչվող անվտանգության հարցերի շուրջ գագաթնաժողով

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի խոսքով, աշխարհի ղեկավարները «բարոյական, էթիկական և սոցիալական պարտականություն ունեն» պաշտպանել մարդկանց՝ արհեստական բանականության վտանգներից: Այս նպատակով Հարիսն առաջարկում է գլոբալ գործողությունների ծրագիր։ Դիտորդները կիսում են հնչած մտահոգությունները:

Մարդկությունը հսկայական քանակությամբ տվյալներ են վերբեռնել մեքենաներ, որոնք կարող են ավելի արագ հաշվել, ավելի լավ հիշողություն ունեն, քան մարդիկ, և ի վիճակի են տպավորիչ արվեստի գործեր ստեղծել, կամ ավելի լավ ախտորոշել մարդկանց հիվանդությունները։

Սակայն ցանկացած այլ գործիքի նման, արհեստական բանականությունը նույնպես կարող է կիրառվել ապօրինի նպատակներով՝ մարդկանց խաբելու, ապատեղեկացնելու, կամ վնաս պատճառելու համար։

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց մի օրենք, որը նոր չափորոշիչներ է սահմանում՝ արհեստական բանականության հետ առնչությունների ժամանակ։ Օրինակ, արհեստական բանականության խոշոր մշակողներից պահանջում է անվտանգության թեստերի արդյունքները և այլ կարևոր տեղեկություններ փոխանցել ԱՄՆ կառավարությանը:

ԱՄՆ-ն հորդորում է պաշտպանել մարդկանց՝ արհեստական բանականության հնարավոր վտանգներից
please wait

No media source currently available

0:00 0:02:38 0:00

Փոխնախագահ Քամալա Հարիսը Մեծ Բրիտանիայում կայացած և արհեստական բանականությանն առնչվող անվտանգության հարցերի շուրջ գագաթնաժողովին հայտարարեց ԱՄՆ կառավարության «AI Safety» նախաձեռնության մասին և հրապարակեց ամերիկյան իշխանությունների ուղեցույցը՝ արհեստական բանականությանը վերաբերող քաղաքականության վերաբերյալ։

Միացյալ Նահանգների փոխնախագահի խոսքով, գլոբալ տեխնոլոգիական փոփոխությունների ֆոնին՝ կարգուկանոն և կայունություն ապահովելու համար պետք է առաջնորդվել պետությունների միջև ընդհանուր փոխըմբռնմամբ: Այդ իսկ պատճառով՝ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ ստեղծելու նոր կանոններ և նորմեր:

Հիշեցնենք, այս տարվա սկզբին ԱՄՆ Կոնգրեսում լսումներ էին խնդրի վերաբերյալ, որի ժամանակ ոլորտի առաջատարները, օրինակ՝ «OpenAI»-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը անդրադարձան առկա մտահոգություններին։

«Իմ ամենից լուրջ մտավախությունն այն է, որ մենք էական վնաս ենք պատճառում աշխարհին։ Մենք՝ նկատի ունեմ ոլորտը, տեխնոլոգիան, արդյունաբերությունը»,-հայտարարել էր Ալթմանը։

Բրիտանական գագաթնաժողովի մասնակից միլիարդատեր, ձեռներեց Իլոն Մասկը, ով աշխատում է արհեստական բանակության սեփական ծրագրի ուղղությամբ, հայտարարեց, թե այն հանրության առջև ծառացած «ամենամեծ սպառնալիքներից մեկն է»:

«Մարդկության պատմության ընթացքում առաջին անգամն է, որ ինչ-որ բան մեզնից շատ ավելի խելացի կլինի: Ինձ համար հստակ չէ, որ կարող ենք վերահսկել այն: Բայց, կարծում եմ, որ կարող ենք ձգտել առաջնորդել արհեստական բանականությունը»,- ասել է Մասկը:

XS
SM
MD
LG