Մատչելի հղումներ

Վաշինգտոնում զուսպ սպասումներ են Բայդեն-Ծինփին հանդիպումից


ԱՄՆ ու Չինաստանի նախագահները՝ Ջո Բայդենն ու Սի Ծինփինը
ԱՄՆ ու Չինաստանի նախագահները՝ Ջո Բայդենն ու Սի Ծինփինը

ԱՄՆ ու Չինաստանի նախագահները՝ Ջո Բայդենն ու Սի Ծինփինը վերջապես կհանդիպեն՝ այս չորեքշաբթի Սան Ֆրանցիսկոյում՝ Ասիա-Խաղաղօվկինոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության (APEC) գագաթնաժողովի շրջանակում։ Նախորդ մեկ տարվա ընթացքում սա նրանց առաջին հանդիպումն է լինելու։ Վաշիգնտոնում սպասումները, սակայն, զուսպ են․ ամերիկացի պաշտոնյաների խոսքով, հանդիպման նպատակը ընդամենը «կողմերի միջև խոսակցությունն է»։

Միացյալ Նահանգների նպատակն է, որ երկու երկրների միջև լարվածությունը չվերածվի հակամարտության, ինչի պակաս հատկապես նախորդ շրջանում աշխարհում չի նկատվում։ Այս հունվարին չինական օդապարիկը հետախուզական թռիչք կատարեց ԱՄՆ օդային տարածքով՝ մինչ ամերիկյան օդուժի կողմից խոցվելը՝ Հարավային Կարոլինայի ափերի մոտ:

Կարծես, այժմ ամերիկան-չինական հարաբերությունները թևակոխել են ավելի դրական հուն։ Նախորդ ամիսներին Սի Ծինփինը ընդունեց ԱՄՆ բազմաթիվ պատվիրակությունների՝ անհամեմատ լավատեսորեն արտահայտվելով երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:

Վաշինգտոնում զուսպ սպասումներ են Բայդեն-Ծինփին հանդիպումից
please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00

«Բազմիցս եմ նշել, որ հազար պատճառ ունենք Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները բարելավելու համար, բայց որևէ պատճառ չունենք՝ դրանք փչացնելու»,- ասել էր Ծինփինը։

Վերլուծաբան Ամանդա Սյաոն Չինաստանի նկատմամբ աճող ճնշմամբ է բացատրում Սի Ծինփինի դիրքորոշման մեղմացումը. «Տեսանք, որ Վաշինգտոնն ու իր դաշնակիցները, գործընկերները հակաչինական կոալիցիա ստեղծեցին»:

Սակայն առջևում իրավիճակը կարող է վերստին սրվել: Թայվանում գալիք ընտրությունների արդյունքում իշխանությունը կարող է պահել գործող կառավարությունը, որը, մեղմ ասած, խիստ զգուշավոր դիրքորոշում ունի Պեկինի նկատմամբ:

Մյուս կողմից, դիտորդները հնարավոր են համարում Վաշինգտոնի ու Պեկինի հարաբերությունների որոշակի կայունացումը՝ մինչ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները։

XS
SM
MD
LG