Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 6-ին ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է կայացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի և բանակցությունների հեռանկարների վերաբերյալ:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հունիսի 7-ին կանցկացնեն մոնիթորինգ Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանական ուժերի շփման գոտում: