Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին

Հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա)և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցի ընթացքում համանախագահները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են Բաքվում և Ստեփանակերտում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները:

Համանախագահները հույս են հայտնել, որ Կազանում կայանալիք առաջիկա գագաթաժողովին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում առաջընթաց կարձանագրվի:

Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` նշելով, որ եթե Ադրբեջանը պատրաստ լինի տալ իր միանշանակ համաձայնությունը, ապա կարգավորման գործընթացում հնարավոր կլինի արձանագրել ակնկալվող առաջընթացը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը քննարկվեցին Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման նպատակով Մոսկվայում հունիսի 11-ին կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG