Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին
Հայաստանի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 9-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:

Նրանք քննարկել են նաև նախապատրաստական այն աշխատանքները, որոնք իրականացվում են այս ամսվա վերջին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանն ընդառաջ:

Համանախագահները Նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների մասին:

Նմանատիպ

XS
SM
MD
LG