Մատչելի հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են Մոսկվայում


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են Մոսկվայում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են Մոսկվայում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի նրա գործընկեր Էլմար Մամեդյարովը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ, Մոսկվայում շաբաթ օրը քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը։

«Ինտերֆաքս» ռուսական գործակալության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման լինելու է Կազան քաղաքում հունիսի 24-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կայանալիք հանդիպումը։

Հիշեցնենք, որ այս շաբաթ տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան)։

Համանախագահները, ամփոփելով հունիսի 6-ից 9-ը տարածաշրջան կատարված իրենց այցը, հանդես են եկել հայտարարությամբ, որով հորդորել են կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարություններից:

XS
SM
MD
LG