Մատչելի հղումներ

ԼՂՀ-ի նախագահն ընդունել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին


ԼՂՀ-ի նախագահն ընդունել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին
ԼՂՀ-ի նախագահն ընդունել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում գտնվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա):

ԼՂՀ-ի նախագահի պաշտոնական կայքի համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր:

Անդրադառնալով սահմանից դիպուկահարների հետ քաշելու հարցին` նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս խնդրի լուծումը կդառնա փոխվստահության միջոցների իրականացման կարևոր բաղադրամասերից մեկը և դրական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա:

ԼՂՀ-ի նախագահը մեկ անգամ ևս ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը` ընդգծելով, որ առանց բանակցությունների բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության հակամարտության կարգավորման գործընթացում անհնարին է որևէ էական առաջխաղացում ակնկալել:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ

XS
SM
MD
LG