Մատչելի հղումներ

Կազանում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը


Կազանում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը
Կազանում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը

Կազանում հունիսի 24-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև անկաված հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել:

Ռուսական «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով արձանագրել են հակամարտության կարգավորման սկզբունքների ընդունման գործում առաջընթաց:

«Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնում մի շարք խնդիրների շուրջ, որոնց լուծումը կբերի հիմնարար սկզբունքները հավանության արժանացնելու համար պայմանների ստեղծմանը», - նշվել է համատեղ հայտարարությունում:

Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով անցկացվող աշխատանքների իրականացման ընթացքը:

Համատեղ հայտարարությունում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց երախտապարտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրն իրենց մշտական ուշադրությանն արժանացնելու համար», և բարձր գնահատել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը` ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերմանը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG