Մատչելի հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան. «Երկու կողմերը շատ հեռու են կանգնած միմյանցից»


Ռիչարդ Կիրակոսյան. «Երկու կողմերը շատ հեռու են կանգնած միմյանցից»
Ռիչարդ Կիրակոսյան. «Երկու կողմերը շատ հեռու են կանգնած միմյանցից»

Կազանում հունիսի 24-ին անցկացված հանդիպմանն անդրադարձել է «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան օրաթերթը՝ մեջբերելով Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքը։

Թերթի փոխանցմամբ, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Կազանում կայացած հանդիպման մասին, Կիրակոսյանն ասել է, որ «երկու կողմերը պարզապես շատ են հեռու կանգնած միմյանցից»։

«Հանդիպումը սակայն օգտակար էր՝ պատերազմի փոխարեն դիվանագիտական լուծման նախընտրությունն ամրապդնելու առումով», - ասել է Կիրակոսյանը։

Ամերիկյան օրաթերթի փոխանցմամբ, «Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալն ուրբաթ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «ամենամեծ վտանգը սխալ հաշվարկների պատճառով սկսվող պատերազմն է լինում»։

«Ակնհայտ է, որ Մեդվեդևի նախաձեռնությամբ շահած ժամանակը սպառվում է, իսկ դա լավ չէ», - նշել է դը Վաալը։

Նմանատիպ

XS
SM
MD
LG