Միացյալ Նահանգները շարունակում է առաջ մղել Իսրայելի և «Համասի» խաղաղության հաստատման ծրագիրը, որի շուրջ ընթացող բանակցություններում ներգրավված են տարածաշրջանային միջնորդները՝ Եգիպտոսն ու Կատարը: Միաժամանակ, և՛ Իսրայելը, և՛ «Համասը» պնդում են՝ Գազայում իրավիճակն անփոփոխ է, և մարտերը շարունակվում են: