Մատչելի հղումներ

Ամստերդամում հարձակման են ենթարկվել իսրայելցի ֆուտբոլային երկրպագուները


Նոյեմբերի 7-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի շրջանակում Ամստերդամում կայացած «Այաքսի» և «Թել Ավիվի» միջև ֆուտբոլային հանդիպմանը պաղեստինամետ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ իսրայելցի երկրպագուների վրա հրաձակումից հետո
Նոյեմբերի 7-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի շրջանակում Ամստերդամում կայացած «Այաքսի» և «Թել Ավիվի» միջև ֆուտբոլային հանդիպմանը պաղեստինամետ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ իսրայելցի երկրպագուների վրա հրաձակումից հետո

Կատարը դադարեցրել է իր միջնորդական ջանքերը Իսրայելի և «Համասի» միջև՝ հայտարարելով, թե կողմերը պատրաստ չեն համաձայնության և լուրջ չեն մոտենում բանակցություններին: Մինչդեռ, Իսրայելն ընդլայնում է ռազմական գործողությունները Գազայում ու Լիբանանում՝ «Համասի» և «Հեզբոլլահի» դեմ։

Գազայում մարտերը չեն դադարում: Թեժ է Գազայի կենտրոնական հատվածում։ Իսրայելական ռազմուժը շարունակում է հարվածները «Համասի» թիրախներին՝ հատկապես այդ հատվածում։

Պաղեստինայան իշխանությունները հայտնում են առնվազն երեք զոհի մասին։

Ըստ տեղի բուժծառայության՝ Խան Յունիս քաղաքում շաբաթ առավոտյան առնվազն 13 մարդ է զոհվել իսրայելական օդային հարվածների հետևանքով:

Associated Press-ի լրագրողը փաստել է, որ «Նասեր» հիվանդանոցում ականտես է եղել այդքան զոհերի։

Գազայում չմարող ռազմական գործողությունները, փաստորեն, ստիպել են Կատարի ներկայացուցիչներին, որոնք միջնորդական առաքելություն էին իրականացնում Իսրայելի և «Համասի» միջև, հայտարարել, թե դադարեցնում են իրենց ջանքերը։

Իսրայելը շարունակում է հարվածները Գազային ու Լիբանանին
please wait

No media source currently available

0:00 0:02:25 0:00

Պարսից ծոցի արաբական այդ միապետության արտգործնախարարության համաձայն՝ հրադադարի պայմանագիրը կնքելուն ուղղված քայլերը կվերսկսվեն, երբ Իսրայելն ու «Համասը» ցուցաբերեն պատերազմին վերջ տալու «պատրաստակամություն ու լրջություն»։

Զուգահեռաբար՝ կրքերը չեն մարում բուն Իսրայելում։ Թել Ավիվում հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել կրկին փողոց՝ պահանջելով, որ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը հրադադար կնքի «Համասի» հետ՝ իսրայելցի գերիներին ազատելու նպատակով, ովքեր ավելի քան 13 ամիս է Գազայում են՝ պաղեստինցի զինյալների ձեռքին։

«Լսել ենք ժողովրդի ձայնը։ Այստեղ եմ այսօր, որովհետև իրավիճակը սարսափելի է։ 400 օր է անցել, և գերիները դեռ Գազայում են։ Սա անկանոն պատերազմ է։ Չափազանց տխուր է, և մեծ ողբերգություն է [տեղի ունենում]: Կառավարությունը պետք է լսի ժողովրդին։ Սա՛ է մեր բողոքի ձևը»,- ասում է իսրայելցի ցուցարար Էյալ Տիսկիմը։

Գազային հարվածներ հասցնելու հետ միաժամանակ Իսրայելը թիրախավորում է իր հյուսիսային հարևան Լիբանանը։

Ըստ Թել Ավիվի՝ թիրախ են Իրանի աջակցությամբ գործող «Հեզբոլլահի» անդամներն ու օբյեկտներհը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ և բազմաթիվ այլ երկրներ «Համասն» ու «Հեզբոլլան» ճանաչել են ահաբեկչական կառույցներ:

Լիբանանում տեղի է ունեում այն, ինչին բախվեցին Գազայում՝ մարդկային զոհեր ու լայնածավալ ավերածություններ: Փրկարարական աշխատանքները չեն դադարում ամեն օր։ Ըստ տեղի իշխանությունների՝ զոհված տասնյակ մարդկանց նույնականացնելը խնդիր է, և հարկավոր է անցկացնել ԴՆԹ թեստ։

Տեղափոխվենք Եվրոպա, ուր մերձավորարևելյան արյունահեղության հետևանքները, կարծես, ավելի սուր են զգացվում։ Ամստերդամում հարձակում են գործել իսրայելցի ֆուտբոլային երկրպագուների վրա՝ խաղից հետո։

Նիդեռլանդների իրավապահների ներկայացմամբ՝ սոցցանցերը լի էին հրեաներին թիրախավորող գրառումներով։ Մյուս կողմից, առկա են տեղեկություններ, թե իսրայելական երկրպագուներից մի քանիսը պատռել են պաղեստինյան դրոշը և հակաարաբական կոչեր հնչեցրել՝ ֆուտբոլային մարզադաշտ տանող ճանապարհին։

XS
SM
MD
LG