Գազայում ավելի քան կես տարվա ռազմական գործողություններից, բազմաթիվ զոհերից ու գրեթե համատարած ավերածություններից հետո «Համասը» հայտարարել է, թե ուսումնասիրում է զինադադարի վերաբերյալ Իսրայելի առաջարկը։
ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ճնշող մեծամասնությամբ անցած շաբաթ ընդունել է 95 միլիարդ դոլար պարունակող արտաքին օգնության օրինագիծը: Ակնկալվում է, որ օրինագծի քվերակությունը Սենատում տեղի կունենա այս շաբաթվա սկզբին:
Իսրայելի ուղղությամբ Իրանի արձակած ավելի քան 300 անօդաչուների և հրթիռների ոչնչացումը Սպիտակ տունը որակում է Իսրայելի, Միացյալ Նահանգների և գործընկերների «ռազմական ձեռքբերում»։
Իսրայելի վարչապետի խոսքով, պետք չէ սպասել որ առաջիկայում Գազայում հրադադար կհաստատվի։ Հրեական պետության դեմ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասի» իրականացրած արյունալի հարձակումեից անցել է ավելի քան կես տարի։ Զուգահեռաբար՝ մեծանում է միջազգային ճնշումը Իսրայելի նկատմամբ
Իսրայելի վարչապետի խոսքով, պետք չէ սպասել որ առաջիկայում Գազայում հրադադար կհաստատվի։ Հրեական պետության դեմ անցած տարվա արյունալի հարձակումեից անցել է ավելի քան կես տարի։ Զուգահեռաբար՝ մեծանում է միջազգային ճնշումը Իսրայելի նկատմամբ․ պատճառը Գազայի հատվածում զոհվող մարդկանց աճող թիվն է:
Սուրբ Հարության տոնի առթիվ ունեցած ելույթում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայում: Կաթոլիկ հովվապետի խոսքերն հնչել են միջազգային հանրության աճող ջանքերի ֆոնին՝ լրացուցիչ օգնություն հասցնել Գազայի հատված:
Իսրայելի ներկայացմամբ, օրակարգում են Գազայի հատվածի Ռաֆահ քաղաք ցամաքային ներխուժում իրականացնելու ծրագրերը՝ չեզոքացնելու «Համասի» ռազմական ենթակառուցվածքները։ Զուգահեռաբար՝ միջնորդներն աշխատում են նոր զինադադարի վրա, որը ենթադրում է պատանդների ազատ արձակում։
Կիրակի վաղ առավոտյան ռուսական անօդաչուները դարձյալ գրոհել են ուկրաինական բնակավայրերը, և նման պատերազմի ֆոնին՝ Կիևին լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը շարունակում է անորոշության բախվել ԱՄՆ պառակտված Կոնգրեսում:
ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը՝ Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ իրավասու է որոշում կայացնել Կիևի դիմումի հիման վրա, ըստ որի ուկրաինական կողմը ցեղասպանություն չի իրականացրել Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում ու Լուհանսկում, ինչպես պնդում է Կրեմլը:
Ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ բացահայտել են սպառազինության գնման խարդախության լայնածավալ սխեմա, որի ներքո տասնյակ միլիոնավոր դոլարներ են փոխանակվել զենք ձեռք բերելու համար, բայց գործարքներն այդպես էլ չեն կատարվել։
Ռուսաստանը հայտարարել է, թե տասնյակ մարդիկ են զոհվել, երբ հրետակոծության է ենթարկվել Դոնեցկ քաղաքը, որը, ինչպես հայտնի է, գտնվում է ռուսական ուժերի օկուպացիայի ներքո
Ռուսաստանը հայտարարել է, թե տասնյակ մարդիկ են զոհվել, երբ հրետակոծության է ենթարկվել Դոնեցկ քաղաքը, որը, ինչպես հայտնի է, գտնվում է ռուսական ուժերի օկուպացիայի ներքո։
Այովայի հանրապետականները այս շաբաթ ընտրելու են կուսակցական պատվիրակների, որոնք լիազորված են հանդես գալ Հանրապետականի համագումարներում՝ առաջիկայում կայանալիք փրայզմերիզներին և նախագահական ընտրություններին ընդառաջ։ Սակայն բնությունը կարող է խառնել քաղաքական ծրագրերը։
ԱՄՆ Այովա նահանգի հանրապետականների կողմնակիցներն այս շաբաթ ընտրելու են կուսակցական պատվիրակների, որոնք լիազորված են հանդես գալ Հանրապետականի համագումարներում՝ առաջիկայում կայանալիք փրայզմերիզներին և նախագահական ընտրություններին ընդառաջ։ Սակայն բնությունը կարող է խառնել քաղաքական ծրագրերը։
բեռնել ավելին