Մատչելի հղումներ

Իսրայելի պաշտպանության նախարարը Վաշինգտոնում է


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը

Իսրայելի պաշտպանության նախարարն այս շաբաթ անցկացնելու է Վաշինգտոնում՝ քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում, Գազայում շարունակվող ռազմական գործողությունները, Լիբանանի հետ սահմանին սրվող իրավիճակը

Ականատեսների վկայությամբ, կիրակի Գազա քաղաքում առնվազն ութ մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածի հետևանքով, որը թիրախավորել է պաղեստինցի փախստականների համար նախատեսված և ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կենտրոնը:

Տեղի ոնեցածը ընդամենը մեկն է նման բազմաթիվ օրինակներից, որոնք տեղի են ունենում պաղեստինյան տարածքներում: Առնվազն 25 մարդ է զոհվել Ռաֆահում՝ Կարմիր խաչի դաշտային հիվանդանոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

«Նման սթրեսը, համենայն դեպս մեզ համար, աննախադեպ է։ Հայտնաբերեցինք մարմնի մասեր՝ ցրված տարբեր վայրերում, և հավաքեցինք»,- ասում է Ռաֆահում Կարմիր խաչի առաքելության ղեկավար Ուիլյամ Շոմբուրգը:

Ամերիկյան կողմը տարակուսանք է հայտնել ԱՄՆ հասցեին Նեթանյահուի հայտարարությունների կապակցությամբ
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հարվածներ հասցնում Գազայի հատվածում գտնվող «Համասի» ռազմական կառույցներին:

«Ամերիկայի ձայնը» չի կարող հավաստել Իսրայելի պաշտպանության բանակի տեսանյութում պատկերվածի իսկությունը:

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության ծառայության ներկայացմամբ, ավելի քան 37.5 հազար պաղեստինցի է զոհվել անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր:

Հիշեցնենք, այդ օրը «Համաս» խմբավորման զինյալները գրոհեցին հրեական պետությունը՝ սպանելով մոտ 1 200 հոգու, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, և առևանգելով շուրջ 250 հոգու: Իսրայելի կառավարությունը խոստացել է ամեն գնով վերացնել «Համասը», որը արևմտյան բազմաթիվ երկրների կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։

Այդուհանդերձ, 2024 թվականի հոկտեմբերի 7-ին հաջորդած իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունների ժամանակ քաղաքացիական անձանց զոհերի մեծ քանաժկը և պաղեստինյան տարածքների համատարած ամայացումը հարցեր բարձրացրեցին անգամ Իսրայելի դաշնակիցների շրջանակում:

Օրինակ, Միացյալ Նահանգները սահմանափակեց զինամթերքի առաքումը Իսրայել՝ մտահոգություն հայտնելով, թե իսրայելական բանակը ռմբակոծում է խիտ բնակեցված քաղաքացիական տարածքներ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցած շաբաթ հրապարակավ մեղադրեց Վաշինգտոնին Իսրայելին զենք և զինամթերք չտրամադրելու մեջ։

Նախորդ օրերին՝ շաբաթ-կիրակի, կառավարության նիստին հավելեց, թե ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իրավիճակը չի փոխվել՝ նշելով, որ ամերիկյան սպառազինության մատակարարումները «դանդաղել են»:

Սպիտակ տունն արձագանքել է, թե Նեթանյահուի խոսքերը տարակուսանք են առաջացնում:

«Նման մեկնաբանությունները հիասթափեցնող են և, անշուշտ, վրդովեցուցիչ՝ հաշվի առնելով աջակցության այն չափը, որ տրամադրում ենք և կշարունակենք տրամադրել վարչապետ Նեթանյահուին»,- ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Այս ամենի ֆոնին՝ իրավիճակը չի հանդարտվում բուն Իսրայելում, քանզի երկրի բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են բողոքի ակցիաներ կազմակերպել Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարության դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը, և վերադարձնել «Համասի» ձեռքին գտնվող պատանդներին:

Զուգահեռաբար՝ չեն դադարում իսրայելական ռազմուժի գործողություններն ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ սրվում է իրավիճակը երկրի հյուսիսային սահմանագծի երկայնքով՝ Լիբանանի ուղղությամբ, ուր կենտրոնացած են «Համասի» դաշնակիցը համարվող «Հըզբոլլահ» խմբավորման զինյալները: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի խոսքով, իսրայելական ռազմուժը պատրաստ է միաժամանակ գործողություններ վարել Գազայում, Լիբանանում և «այլ վայրերում»:

Գալանտը կիրակի ժամանել է Վաշինգտոն, ուր անցկացնելու է առաջիկա մի քանի օրերը:

XS
SM
MD
LG