Մատչելի հղումներ

 
Իսրայելի ու «Համասի» միջև հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը շարունակվում են

Իսրայելի ու «Համասի» միջև հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը շարունակվում են


Գազա, հուլիսի 8, 2024.
Գազա, հուլիսի 8, 2024.

«Համասը» հավանություն է տվել ԱՄՆ առաջարկած Գազայում հրադադարի հստատման ծրագրին` հրաժարվելով անմիջապես հարատև զինադադար հասատատելու իր նախկին պահանջից:

Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են:

Գազայում հիվանդանոցներից մեկի աշխատակիցների ներկայցմամբ, իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց հոգի, այդ թվում՝ երկու երեխա և երկու կին:

Ու թեև նման արյունահեղությանը, հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը դեռ ապարդյուն են։

«Համասի» հավաստմամբ, նախնական հավանություն է տվել զինդադարի հաստատմանը միտված ամերիկյան ծրագրին, որին նախկինում դեմ էր:

ԱՄՆ ու բազմաթիվ երկրների կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան այդ խմբավորման վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահական ծառայության փոխանցմամբ, անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է ավելի քան 38 հազար մարդ:

Զուգահեռաբար՝ Իսրայելու բազմաթիվ մարդիկ չեն դադարում բողոքել Բենիամին Նեթանյահուի կառավարությունից՝ պահանջելով նոր ընտրություններ։ Բողոքի ակցիաների մասնակիցների խոսքով, Նեթանյահուն բավականաչափ ջանք չի գործադրում «Համասի» ձեռքում գտնվող իսրայելցի պատանդներին վերադարձնելու համար:

«Պետք է հետ բերենք այդ պատանդներին: Մարդկային կյանքն ամեն ինչից վեր է։ Ահա, թե ինչի մասին է իսրայելական ժողովրդավարությունը: Իմ միակ պահանջն այն է, որ զինադադարի մասին համաձայնությունից անմիջապես հետո Իսրայելը գնա ընտրությունների։ Ժողովրդի և իշխանության միջև վստահությունը վերականգնելու ժամանակն է»,- ասում է ցուցարարներից մեկը։

Վերադառնանք Գազայի հատված, ուր սուր խնդիր է օրվա հաց հայթայթելը, և հաճախ կարելի է ականատես լինել, թե մարդասիրական օգնության արկղերը ինչպես են օդանավերից նետում մարդկանց:

Համաձայն ՄԱԿ-ի զեկույցի, Գազայի բնակչության 96%-ը պարենի խիստ կարիք ունի, և նույն այդ բնակչության 90%-ը տեղահանվել է նախորդ ամիսներին:

Այս ամենի ֆոնին՝ ինչպես ասացինք, ռազմական գործողությունները Գազայում շարունակվում են, իսկ Իսրայելում՝ անցած կիրակի կրկին բողոքի ակցիա էր՝ պատանդներին տուն վերադարձնելու պահանջով։

XS
SM
MD
LG