Մատչելի հղումներ

Մահափորձից օրեր անց էլ Սլովակիայի վարչապետը ծանր վիճակում է, բայց կյանքին վտանգ չկա


Ցուցարարներից մեկը պարզել է Սլովակիայի դրոշը, երբ Ֆիցոյի կողմնակիցները ցույց են անցկացնում Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքի Ռուզվելտի անվան համալսարանական հիվանդանոցի առջև, 2024 թվականի մայիսի 18
Ցուցարարներից մեկը պարզել է Սլովակիայի դրոշը, երբ Ֆիցոյի կողմնակիցները ցույց են անցկացնում Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքի Ռուզվելտի անվան համալսարանական հիվանդանոցի առջև, 2024 թվականի մայիսի 18

Մահափորձից օրեր անց էլ Սլովակիայի վարչապետը ծանր վիճակում է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մահափորձի մեջ կասկածվողը կալանավորված է։

Այն պահը, երբ անցած շաբաթ ենթադրյալ մարդասպանը կրակ բացեց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ուղղությամբ, հաջողվել է նկարահանել: Ուղղաթիռը Ֆիցոյին տեղափոխեց Բանսկա Բիստրիցայի Ռուզվելտի անվան համալսարանական հիվանդանոց, ուր նա առնվազն երկու վիրահատություն տարավ, մեկը՝ որովայնի և ձեռքի հրազենային վնասվածքի պատճառով

Սլովակիայի փոխվարչապետ Ռոբերտ Կալինակը կիրակի հենց հիվանդանոցից դիմեց հանրությանը․ «Ամենից վատն անցյալում է, բայց [վարչապետի] վիճակը մնում է շատ ծանր։ Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել բժիշկներին՝ նախորդ օրերին [նրանց գործած] հրաշքների համար»։

Ուրբաթ Սլովակիայի հեռուստատեսությունը հեռարձակեց, թե ոստիկանները ինչպես են ձերբակալում կասկածյալին:

Ո՞վ է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի կասկածյալը
please wait

No media source currently available

0:00 0:02:15 0:00

Սլովակիայի գլխավոր դատախազությունը կասկածյալին նկարագրում է որպես 71-ամյա նախկին հանքափոր ու սկսնակ բանաստեղծ, ով գործում էր միայնակ: Լրատվամիջոցների ներկայացմամբ, կասկածյալը Յուրայ Ցինտուլան է:

Ֆիցոյի կուսակցությունը անցած տարի հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ օգտագործելով ռուսամետ և հակաամերիկյան խոսույթ, իսկ ընտրություններից հետո Ֆիցոն դադարեցրեց զենքի առաքումն Ուկրաինա:

Արդյունքում՝ ՆԱՏՕ-ի անդամ Սլովակիայի փողոցները լցվեցին բողոքող մարդկանցով։ Իրավապահների ներկայացմամբ, այս հանգամանքք կարող էր պատճառ հանդիսանալ Ֆիցոյի դեմ մահափորձի համար:

Սլովակիայի նորընտիր նախագահ Պիտեր Պելեգրինին իր երկիրն անվանել է «վիրավոր»՝ հավելելով, թե քաղաքական կուսակցությունները դեռ պատրաստ չեն քննարկել հետագան:

Չնայած Ֆիցոյի՝ փաստացի ռուսամետ քաղաքականությանը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հարձակումն անվանել է «սարսափելի» ու «բոլորովին անընդունելի»՝ շուտափույթ ապաքինում մաղթելով Ֆիցոյին:

Սպիտակ տան մամլո քարտուղար Քըրին Ժան-Պիեռը նշել է, թե նախագահ Ջո Բայդենը «անհանգստություն և խորը մտահոգություն է հայտնել հարձակման կապակցությամբ»․ «Դատապարտում ենք այս սարսափելի հարձակումը: Մեր դեսպանատունը սերտ կապի մեջ է [Սլովակիայի] կառավարության հետ և պատրաստ է աջակցել: Այս պահին հավելելու ոչինչ չունեմ»:

Ֆիցոյի դեմ հարձակումը տեղի են ունեցել Եվրամիության խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ: Եթե կասկածյալին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

XS
SM
MD
LG