Մատչելի հղումներ

Սլովակիան քննարկում է Ուկրաինային S-300 համալիրների մատակարարման պայմանները


Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագին Բրատիսլավայում Սլովակիա ժամանած ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե իր կառավարությունը պատրաստ է Ուկրաինային տրամադրել S-300 տիպի հեռահար զենիթահրթիռային համակարգեր: Բացի այդ, Բրատիսլավան, ըստ Նագիի, կարող է խորհրդային արտադրության ՄիԳ-29 կործանիչներ ուղարկել Ուկրաինա, եթե դրա փոխարեն ՆԱՏՕ-ն Սլովակիային տրամադրի ամերիկյան F-16 տիպի կործանիչներ:

Այս հարցը դեռ քննարկման փուլում է: Ուկրաինային S-300 տիպի զենիթահրթիռային համակարգեր փոխանցելու դեպքում Սլովակիան կցանկանար ՆԱՏՕ-ից ստանալ դրան համարժեք փոխարինում, ապահովելու համար իր երկնքի անվտանգությունը:

S-300-ները խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր են, որոնք կիրառվում են Սլովակիայու դեռեւս 1980-ականներից: Այս համալիրներն արձակում են հեռահար հրթիռներ, որոնք կարող են խոցել թեւավոր հրթիռներ, ինչպես նաև հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմական ինքնաթիռներ: Այս կայանքները, որոնք նաեւ ծանոթ են ուկրաինացի զինվորականներին, կարող են օգնել Ուկրաինային զերծ մնալ ռուսական օդային հարձակումներից:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը դեռ չի մեկնաբանել այն հարցը, թե արդյոք Պենտագոնն ի վիճակի է Սլովակիային տրամարդրել հակաօդային պաշտպանության այս համակարգին փոխարինող այլ կայանքներ:

XS
SM
MD
LG