Կարդրերում երևում է, թե ինչպես է արկը մասնակիորեն փլուզում Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի շենքերից մեկը, որը սահմանակից է Խարկովին:
Տեղի նահանգապետը հայտնել է յոթ զոհի և առնվազն 19 վիրավորի մասին։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն՝ երկրի բարձրագույն իրավապահ մարմինը, հարձակման մեջ մեղադրել է Ուկրաինային։ Վերջինս առայժմ մեկնաբանություն չի տալիս։
Միևնուն ժամանակ, Ռուսաստանի օդային հարվածներն ուժեղացել են՝ ճանապարհ հարթելով Խարկովի մարզում ցամաքային հարձակումների համար:
Այնտեղ հանգստյան օրերին ավելի քան 900 մարդ է տարհանվել, հայտնել է ոստիկանությունը:
Տեղի 82-ամյա բնակչուհի Տետյանա Վասիլիվնան AP գործակաության հետ զրույցում ասել է. «Ռումբերի հետևանքով տունս այրվում է, իսկ ամուսինս փլատակների տակ է, չի արձագանքում։ Աղջիկս Խարկովում է։ Հիմա ես անձնագիր չունեմ, ոչինչ չունեմ»։
Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավարը Ռուսաստանը անվանել է «կործանող ազգ»։
Մինչ Ռուսաստանը աշխատում է ուկրաինական առաջնագծի դիրքերը գրավելու ուղղությամբ, Կիևը վերջերս ստացավ արևմտյան գործընկերների ֆինանսական և նյութական աջակցությունը:
Վերջերս Ռուսաստանի կողմից օկուպացված Լուգանսկում նավթի պահեստի վրա ուկրաինական հարձակման հետևանքով 18 կետերում հրդեհներ են բռնկվել, երեք հոգի զոհվել և ութը վիրավորվել են, որոնց համար Մոսկվայի կողմից նշանակված տարածաշրջանային գործիչը մեղադրել է ԱՄՆ-ի կողմից մատակարարվող առաջադեմ հրթիռային համակարգերին:
Մեծ Բրիտանիայի գնահատականներով պատերազմում առնվազն 450 հազար ռուս զինվոր է սպանվել կամ վիրավորվել մինչ այժմ:
Չնայած այդ կորուստներին՝ Ռուսաստանը կիրառում է այսպես կոչված «մսաղացի» մոտեցում՝ զինվորներ ուղարկելով ուկրաինական ուժերի դեմ:
Ուկրաինայի բանակն այժմ պաշտպանական մարտ է մղում մոտավորապես հազար կիլոմետրանոց ճակատային գծի երկայնքով։ Պաշտոնյաներն ասում են, որ կարող է լինել ավելի մեծ ռուսական հարձակում: