Մատչելի հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ճնշող մեծամասնությամբ ընդունել է արտաքին օգնության ծավալուն փաթեթը


ԱՄՆ կշարունակի աջակցությունը Ուկրաինային
ԱՄՆ կշարունակի աջակցությունը Ուկրաինային

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ճնշող մեծամասնությամբ անցած շաբաթ ընդունել է 95 միլիարդ դոլար պարունակող արտաքին օգնության օրինագիծը: Ակնկալվում է, որ օրինագծի քվերակությունը Սենատում տեղի կունենա այս շաբաթվա սկզբին:

ԱՄՆ կշարունակի աջակցությունը Ուկրաինային՝ դիմագրավելու Կրեմլի ագրեսիան, օգնություն ցույց կտա Իսրայելի, ինչպես նաև Թայվանին՝ ամրապնդելու իր պաշտպանությունը Չինաստանի հնարավոր ներխուժմանն ընդառաջ։

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը, ճնշող մեծամասնությամբ քվեարկել է 95 միլիարդ դոլար պարունակող արտաքին օգնություն տրամադրման օգտին։

Դիտորդների գնահատմամբ, տեղի ունեցածը Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնի համար լուրջ խնդիր էր, և նա որոշեց հաղթահարել այն։

Արտաքին օգնության ծավալուն փաթեթը ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ճնշող մեծամասնությամբ ընդունել է
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00

Քվեարկությունից առաջ Ջոնսոնը լրագրողներին փոխանցել էր․ «Հստակ ասել եմ ու ևս մեկ անգամ կասեմ՝ կգերադասենք փամփուշտներ ուղարկել հակամարտության գոտիներ, քան մեր տղաներին: Կարծում եմ, սա կարևոր պահ է, կարևոր հնարավորություն՝ այդ որոշումը կայացնելու համար։ Օրինագիծն անցավ Ներկայացուցիչների տանը, և ակնկալում եմ, որ Սենատը նույն որոշումը կկայացնի»:

Ջոնսոնը կարողացավ ապահովել է անհրաժեշտ թվով հանրապետական օրենսդիրների ձայներ, և Ներկայացուցիչների տան դեմոկրատների օգնությամբ օրինագիծն անցավ, թեև կուսակիցները սպառնացել են պաշտոնանկ անել նրան:

Հանրապետական կոնգրեսական Մայքլ ՄըքՔքոլը ABC-ի եթերում ասել է. «Հպարտ եմ խոսնակ Մայք Ջոնսոնով: Նա խիզախություն դրսևորեց, և դա նշան է, որ վեր է դասում ազգային շահը»:

Բազմաթիվ հանրապետականների խոսքով, իրենց համար լուրջ խնդիր էր Ուկրաինայի ֆինանսավորումը շարունակելը, թեև ռուսական լայնածավալ ագրեսիայից հետո՝ 2022 թվականի փետրվարից պաշտոնական Կիևը խնդրում է արևմտյան երկրներին աջակցություն ցուցաբերել:

Ներկայացուցիչների տան քվեարկությունից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկացի օրենսդիրներին ու Ամերիկայի ժողովրդին:

«Այդ օգնությունը կամրապնդի Ուկրաինան և Կրեմլին ուղերձ կհղի, որ սա երկրորդ Աֆղանստանը չէ։ Միացյալ Նահանգները կմնա Ուկրաինայի հետ, կպաշտպանի ուկրաինացիներին ու ժողովրդավարությունը»,- ասել է նա:

Օրինագիծը ներառում է 61 միլիարդ դոլարի օգնություն Կիևին, 26 միլիարդ դոլար Իսրայելին, 8 միլիարդ՝ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար, ուր շարունակում է մտահոգիչ մնալ Թայվան Չինաստանը հնարավոր ներխուժման հարցը, և մարդասիրական օգնություն՝ աշխարհի տարբեր հատվածների համար:

Այժմ ԱՄՆ Սենատի հերթն է, ուր քվեարկությունը պետք է անցկացվի այս շաբաթվա սկզբին, և հավանությունից հետո օրինագիծը կարժանանա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրությանը:

XS
SM
MD
LG