Սիրիայի ընդդիմության առաջնորդները հանդիպել են Թուրքիայում

Սիրիայի ընդդիմության առաջնորդները հանդիպել են Թուրքիայում

Սիրիայի ընդդիմության առաջներդները շաբաթ օրը հանդիպում են անցկացրել Թուրքիայում, որի ընթացքում քննարկկվել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին իշխանությունից հեռացնելու ծրագրերը։

Ընդդիմության ներկայացուցիչների համաձայն, նման հանդիպման անցկացում նախատեսվել էր Դամասկոսում, սակայն այն չեղյալ է հայտարարվել՝ մեկ օր առաջ կառավարական ուժերի կողմից ցուցարարների դեմ իրականացված բռնությունների պատճառով։

Սիրիայի անվտանգության ուժերը կրակ են բացել երկրում ուրբաթ օրն անցկացված զանգվածային հակակառավարական ցույցերի տասնյակ հազարավոր մասնակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 32 մարդ։

Մայրաքաղաք Դամասկոսում և քաղաքի արվարձաններում սպանվել է առնվազն 23 մարդ։ Ցուցարարների ուղղությամբ կրակ է բացվել նաև Դերաա և Հոմս քաղաքներում, ինչպես նաև Իդլիբ նահանգում անցկացված ցույցի մասնակիցների ուղղությամբ։

Ականատեսների և ակտիվիստների համաձայն, ոստիկանությունը կրակ է բացել՝ օգտագործելով մարտական փամփուշտներ և արցունքաբեր գազ։

Զոհվածների և վնասվածքներ ստացածների մասին հաղորդագրությունները չեն հաստատվել անկախ մարմինների կողմից, քանի որ Սիրիան չի թույլատրում օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն այն տարածներ, որտեղ տեղի են ունենում խռովությունները։