Սիրիայի անվտանգության ուժերը նոր գրոհ են սկսել` հրասայլեր և զինծառայողներ ուղարկելով երկրի հյուսիս-արևմուտք:
Իրավապաշտպանների և ականատեսների համաձայն, երկրի զինուժը մեծ թվով զինծառայողներ է ուղարկել մայրաքաղաք Դամասկոսը երկրի ամենամեծ քաղաք Հալեպի հետ միացնող մայրուղու մոտակայքում գտնվող Մաարեթ ալ-Նումաան:
Մաարեթ ալ-Նումաանի բնակիչներից շատերը վերջին օրերին, փրկվելով երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադի բռնատիրական վարչակարգի հակառակորդների դեմ զինուժի բռնություններից, փախուստի են դիմել քաղաքից:
Սիրիայի բանակային ուժերը շարժվել են նաև Խան Շեյխուն քաղաքի ուղղությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հինգշաբթի օրը կոչ է արել Սիրիայի նախագահին «դադարեցնել իր ժողովրդի սպանդը և, քանի ուշ չէ, բանակցություններ սկսել ցուցարարների հետ»: