Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը Սիրիայի իշխանություններին մեղադրել է ժողովրդի դեմ կոպիտ ուժ կիրառելու մեջ


ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը մեղադրել է Սիրիայի իշխանություններին «կոպիտ ուժ գործադրելու միջոցով ժողովրդին հանդարտեցնելու» փորձեր կատարելու մեջ։

Փիլեյը հինգշաբթի օրն ասել է, որ ցանկացած կառավարության համար «պարզապես ամոթալի է» իր ժողովրդի դեմ հրասայլերի, հրետանում և դիպուկահարների օգտագործումը։ Նա հորդորել է իշխանություններին «դադարեցնել բռնությունները Սիրիայի ժողովրդի մարդու հիմնական իրավունքների նկատմամբ»։

Այս ընթացքում Հռոմի Բենեդիկտոս XVI պապը, Վատիկանում Սիրիայի նոր դեսպանի հետ զրույցում նշել է, որ այս երկիրը պետք է «հարգի իր բնակչության արժանապատվությունը»։

Փրկվելով Սիրիայում իրականացվող բռնություններից, մեկ օրվա ընթացքում Թուրքիայի հետ սահմանն հատել է ևս մեկ հազար փախստական՝ այս երկրում բռնություններից փրկվողն փախստականների ընդհանուր թիվը հասցնելով 1 600-ի։

Նմանատիպ

XS
SM
MD
LG